ԱՄՆ Առաջին տիկնոջ թռիչքների համար առանձին գումար է ծախսվում հարկատուների փողերից
SOCIETYԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից առանձին՝ Առաջին տիկին Մելանիա Թրամփի թռիչքների համար հարկատուների միջոցներից լրացուցիչ 100 հազար դոլար է ծախսվում, հայտնում է Huffington Post–ը։ Հենց այդքան է կազմել որդու հետ Առաջին տիկնոջ թռիչքը Նյու Յորքից Ֆլորիդա՝ Զատիկը նշեկու նպատակով։
Նրանց ինքնաթիռի վայրէջքից ընդամենը րոպեներ առաջ այնտեղ էր ժամանել և ինքը Դոնալդ Թրամփը։ Նվում է, որ Թրամփերի ընտանիքին ծառայող ինքնաթիռի 1 ժամ աշխատանքն արժե 15 846 դոլար, ուստի ողջ ուղևորությունը գնահատվում է շուրջ 100 հազար դոլար։
Սա իհարկե բազմաթիվ քննադատությունների տեղիք է տալիս ամերիկացիների շրջանում, ովքեր կարծում են, որ իրենց վճարած հարկերի հաշվին չարժե նման ճոխ և առանձին կատարվող թռիչքներ կազմակերպել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



