Ամուսնուց առանձին՝ Մելանիա Թրամփի թռիչքների համար լրացուցիչ 100 հազար դոլար է ծախսվում
INTERNATIONAL NEWSԱմուսնուց ու հորից առանձին՝ Մելանիա ու Բերոն Թրամփների թռիչքների համար հարկատուների միջոցներից լրացուցիչ 100 հազար դոլար է ծախսվում, գրում է Daily Mail–ը։
Պարբերականի տվյալներով,հենց այդքան այդքան գումար է կազմել Բերոնի հետ առաջին տիկնոջ թռիչքը Նյու Յորքից Մար-ա-Լագո՝ զատկային ուիք էնդ անցկացնելու նպատակով։ Ֆլորիդայում կառավարական օդանավի վայրէջքից ընդամենը մի քանի րոպե առաջ այնտեղ էր ժամանել Դոնալդ Թրամփը՝ Մերիլենդ նահանգի Էնդրյուս միավորված բազայից։
Պարբերականը նշում է, որ Թրամփների ընտանիքին սպասարկող օդանավի մեկ ժամվա աշխատանքն արժե 15 846 դոլար, այսպիսով ամբողջ ուղեւորությունը կարժենա մոտ 100 հազար դոլար։
Judicial Watch պահպանողական կազմակերպությունը հաշվարկել է, որ Սպիտակ տան ղեկավարի յուրաքանչյուր ուղեւորությունը Մար-ա-Լագո արժե մոտ 1 մլն դոլար։ Կազմակերպության նախագահ Թոմ Ֆիթոնի խոսքով Թրամփը պետք է գիտակցաբար գնահատի հարկատուների վճարած գումարները։
«Մելանիա Թրամփը Նյու Յորքում է մնում, որդու հետ լինելու համար։ Արդյո՞ք նրան պետք է պատժել, արդյո՞ք ամբողջ ընտանիքին պետք է պատժել նրա համար, որ նրանք միասին չեն ուղեւորվում այն վայրեր, ուր ուղեւորվում է նախագահը, օրինակ Զատկի նման տոներին»,- հարց է բարձրացնում կազմակերպության նախագահը։
Հիշեցնենք, որ ամերիկացիները հաճախ են հանդիմանում Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա շատ ժամանակ է անցկացնում Մար-ա Լագոյում, գոլֆ խաղալով։ New York Times -ի հաշվարկներով Թրամփն իր նախագահության ընթացքում 22 օր է անցկացրել նստավայրում։



