Լոնդոն իր այցելության ժամանակ Թրամփն ուզում է զբոսնել Եղիսաբեթ 2-րդի կառքով
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոն կատարելիք իր պաշտոնական այցելության ժամանակ ուզում է քաղաքում զբոսնել թագուհի Եղիսաբեթ երկրորդի ոսկեզօծ կառքով, գրում է Times թերթը, վկայակոչելով անանուն պաշտոնյաներին։
Պաշտոնյաների փոխանցմամբ Սպիտակ տունը հասկացրել է, որ Լոնդոնի կենտրոնում կառքով զբոսանքի արարողությունը ցանկալի կլինի ԱՄՆ նախագահի համար, որը մտադիր է Լոնդոն այցելել հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում։
Անվտանգության ուժերը նախազգուշացրել են, որ նման ընթացակարգը պահանջում է անվտանգության ապահովման լայնածավալ գործողություններ՝անհամեմատ ավելի ծավալուն, քան սովորաբար նախատեսված է պետությունների ղեկավարների այցելությունների ժամանակ։
Պարբերականի փոխանցմամբ Լոնդոնի ոստիկանությունն արդեն պատրաստվում է վերջին տարիների ամենախոշոր գործողությանը, քանի որ ԱՄՆ նախագահի այցելությունը կարող է քաղաքի կենտրոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքել։ Իրավապահ մարմինները փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է ապահովել Թրամփի անվտանգությունը՝ միաժամանակ չարգելելով հասարակությանը մասնակցել հանրահավաքներին։
«Փոխադրամիջոցը, որով տեղաշարժվում է ԱՄՆ նախագահը, արտասովոր երեւույթ է։ Այն այնպես է մշակված, որ դիմանա զանգվածային հարվածին, օրինակ քիչ հզորության հրթիռային նռնակին ։ Եթե նախագահը մեքենայի ներսում լինի, նա հաստատ լավ պաշտպանված կլինի ու բացի դրանից փոխադրամիջոցը կարող է հսկայական արագություն բացել։ Իսկ եթե նրան ոսկեզօծ կառքով մի զույգ ձիեր փոխադրեն Մել ծառուղիով, ռիսկի գործոնը կտրուկ կաճի»,- ասել է աղբյուրներից մեկը։
«Կառքի ներսում նույնպես կարող է պաշտպանություն լինել, օրինակ փամփուշտների հանդեպ կայուն ապակի, բայց տվյալ դեպքում հնարավորությունները սահմանափակ են։ Մասնավորապես այդ ապակին շատ փխրուն է։ Այն չ ի կարող դիմանալ նռնակին, կամ որեւէ այլ հզոր զենքի։ Այնպես որ շոուն կարող է տխուր ավարտ ունենալ»,- հավելել է նա ։



