Տեղի ունեցավ ուսանողական EPIC նախագծի առաջին պաշտոնական շնորհանդեսը Երևանում
PHOTOՍույն թվականի ապրիլի 12-ին «Դաբլթրի բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում տեղի ունեցավ EPIC նախագծի առաջին պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում նախագծի համահիմնադիր Գևորգ Ավետիսյանը հանգամանալից ներկայացրեց EPIC նախագիծը՝ խոսելով գաղափարի ծագման, նախագծի նպատակների և առաքելության մասին՝ միևնույն ժամանակ անդրադառնալով ուսանողներին առնչվող մի շարք խնդիրների, որոնց լուծմանն էլ միտված է EPIC նախագիծը:

Միջոցառմանը ներկա էին նախարարությունների, դեսպանատների, համալսարանների պաշտոնական ներկայացուցիչներ, մի շարք երիտասարդական կազմակերպություններ՝ «AEGEE», «APY», «FYCA», «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոն, համալսարանների ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև ուսանողներ և նախագծով հետաքրքրված անհատներ:

Շնորհանդեսին ներկա էին նաև աշխարհահռչակ աստղաֆիզիկ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանը, երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Արմինե Իսրայելյանը, ինչպես նաև «Հայաստանի զարգացման հիմնադրամ» ներկայացուցիչ Կարեն Թաթարյանը: Գարիկ Իսրայելյանն իր մասնակցությունը կբերի EPIC նախագծին՝ որպես խոսնակ՝ սեմինարներ անցկացնելով ուսանողների հետ և ներկայացնելով իր հաջողության պատմությունը:

EPIC նախագծի անցկացման գաղափարը դրական արձագանք ստացավ միջոցառմանը ներկա գտնվողների շրջանում: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը և առաջարկություններն ուղղել Գևորգ Ավետիսյանին:

Շնորհանդեսի ավարտին կազմակերպված հյուրասիրության ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Salvation խմբի կատարումները և ոչ ֆորմալ միջավայրում իրենց հարցերն ու առաջարկություններն ուղղելու նախագծի կազմակերպիչներին:

EPIC-ը իր ձևաչափով նմանը չունեցող ուսանողական ամառային դպրոց է, որը նմանատիպ տարատեսակ նախագծերի միավորումն է մեկ վայրում։ EPIC-ի գլխավոր յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն մեծապես կարևորում է ուսանողների նախասիրությունները և նրանց հնարավորություն ընձեռում անձամբ կազմել դասավանդվող առարկաների ցանկը։

Միևնույն ժամանակ մասնակիցներին հնարավորություն է տրվում հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 300 ուսանողների հետ, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ այսպիսով նպաստելով նրանց անձնային և մասնագիտական աճին։
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



