Հարավային Կորեայից 300 000 թռուցիկ և թղթադրամ են արձակել ԿԺԴՀ
INTERNATIONAL NEWSՀարավկորեացի ակտիվիստների խումբը հելիումով լցված փուչիկների օգնությամբ շուրջ 300 000 քարոզչական թռուցիկ է ուղարկել Հյուսիսային Կորեա:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, թռուցիկները արձակվել են Կիմպհո քաղաքից, որը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում: Թռուցիկներում կազմակերպիչները քննադատում են հյուսիսկորեական ռեժիմը և երկրին մեղադրում ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի ավագ եղբայր Կիմ Չոն Նամի սպանության մեջ, որը տեղի է ունեցել Մալայզիայում այս տարվա փետրվարին:
Թռուցիկներից բացի 10 փուչիկի օգնությամբ ԿԺԴՀ է ուղարկվել $1 արժողությամբ 2000 թղթադրամ, 1000 USB-կրիչ, 1000 DVD-սկավառակ և 500 գրքույկ: Փուչիկներին կազմակերպիչները ամրացրել են Կիմ Չեն Ընի լուսանկարները` «մարդասպան» գրությամբ, ինչպես նաև նրա եղբոր լուսանկարը` «մահացած մարդ» գրությամբ:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
5
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation



