ԻՊ զինյալները Մոսուլում հարձակումների ժամանակ թունավոր գազ են կիրառել
INTERNATIONAL NEWSԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքի՝ վերջերս ազատագրված մասում գազի կիրառումով հարձակում են իրականացրել, հայտնում է Ասոշիեյթիդ փրեսը։
Հակաահաբեկչական ուժերի կազմից մի սպա հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել նախօրեին ալ- Աբար թաղամասում, ԻՊ զինյալները քլորով հրթիռ են գործարկել։ Նրա խոսքով յոթ զինվորական շնչառական խնդիրներով տեղափոխվել են մոտակա բուժկետ։
Ավելի վաղ հայտնել էին, որ ԻՊ զինյալները ապրիլի 7-ին գնդակոծել են Մոսուլի խաղաղ բնակիչներին՝ մարտական գազի լիցքերով։
Իրաքի զինվորականների ու ԱՄՆ ղեկավարակա հակաահաբեկչական կոալիցիայի Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին, այս ընթացքում ազատագրվել է քաղաքի արեւելյան մասը։ Փետրվարի կեսերին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել էր, որ սկսում են արեւմտյան մասի ազատագրման գործողությունը։
Իրաքի ուժայինների տվյալներով՝ Մոսուլի արեւմտյան մասի երկու երրորդն արդեն նրանց հսկողության տակ է։



