Չեխիան հրաժարվել է փախստականներ ընդունել նույնիսկ ԵՄ-ի սպառնալիքների ներքո
INTERNATIONAL NEWSՉեխիան 12 հազար փախստականների է ընդունել` եւ մյուսներին ընդունել մտադիր չէ` չնայած որ այդ դեպքում արդեն նրան մի քանի միլիոն եվրոյի չափով ԵՄ պատժամիոջցներ են սպառնում: Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Միլան Հովանեցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Երկրում մնացած փախստականների` ներկայումս ընթացող ստուգումը ցույց է տալիս, որ այլեւս ոչ ոքի հնարավոր չէ ընդունել», - ասել է Հովանեցը:
Նախարարի խոսքով` ներկայումս Իտալիայի ու Հունաստանի ժամանակավոր ճամբարներում գտնվող ներգաղթյալների անվտանգության ստուգումը չեխական ծառայությունների կողմից տեւում է մի քանի շաբաթ ու նույնիսկ ամիս եւ բախվում է մեծ բարդությունների հետ:
«Այդ մարդիկ (փախստականները) չեն բարեհաճում ստուգումների ժամանակ իրենց տեղում մնալ, այսինքն` Հունաստանում կամ Իտալիայում: Դրա հետ կապված` մեր կողմից ստուգումներն ավարտված են», -ասել է Հովանեցը:
Նախարարը չի բացառել, որ տվյալ որոշումը ԵՄ-ին կստիպի պատժամիջոցներ ձեռնարկել Չեխիայի նկատմամբ, ինչը նրա համար կարող է մի քանի միլիոն եվրո արժենալ:



