Գյումրիում մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը
SOCIETYԳյումրիում ապրիլի 15-ին մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը: Երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող գիտաժողովը նվիրված է ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից, գիտաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
Ապրիլի 15-17-ն անցկացվող գիտաժողովի մասնակիցներին սպասում են բավական բազմաբովանդակ աշխատանքային օրեր՝ լիագումար նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, և ինչպես միշտ, այցելություններ Շիրակի տեսարժան վայրեր: Ավստրիայի, Վրաստանի, ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և այլ երկրների տարբեր գիտակրթական և մշակութային կառույցների ներկայացուցիչները հանդես կգան ինչպես իրենց, այնպես էլ հարևան երկրների մշակույթը ներկայացնող դասախոսություններով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



