Հայաստանով հիացած Չինաստանի դեսպանը մասնակցեց «Կարմիր բլուր»-ի տարածքում անցկացվող համաքաղաքային ծառատունկին
SOCIETYՀայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ մասնակցեց «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի տարածքում անցկացվող համաքաղաքային ծառատունկին: «Սա շատ օգտակար միջոցառո ւմ է քաղաքի կանաչապատման առումով: Մենք ուրախ ենք, որ փոքր ավանդ ունենք այս գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:
Նրա խոսքով` Հայաստանը հիանալի երկիր է: «Մենք արդեն շրջել ենք երկրով եւ այն մեզ շատ է դուր գալիս` հատկապես բնությամբ, աշխատասեր ու հյուրընկալ մարդկանցով»,-ասաց նա:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ապրիլի 15-ի վաղ առավոտից մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը: Որպես կանոն այս գործընթացի սկզբում նախ կազմակերպվում է սանմաքրումը: Երևանը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են պետական կառույցներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ:



