Արծվիկ Մինասյանը համաքաղաքային ծառատունկին կոալիցիոն ծառ տնկեց Տարոն Մարգարյանի հետ
SOCIETYՀայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը համաքաղաքային ծառատունկին 7-ից ավելի ծառ տնկեց «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի տարածքում: «Մի ծառը տնկել եմ քաղաքապետի հետ` որպես կոալիցիոն ծառ, մյուսը տնկել ենք ես, Տարոն Մարգարյանն ու ԵԱՀԿ դեսպան Արգո Ավակովը` որպես համագործակցության խորհրդանիշ, մյուսն էլ մայիսի 14-ի կապակցությամբ, որ լավ ընտրություններ ացնեն` ի շահ եւ ի բարօրություն մեր մայրաքաղաքի»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀՀ բնապահպանության նախարարի խոսքով` մեր երկիրը կարիք ունի կանաչ տարածքների պահպանության եւ նոր տարածքների կանաչապատման:
Դավիթաշենում արձանագրված ապօրինի ծառահատման հետ կապված էլ բնապահպանության նախարարն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց, որ դա իրականացնելու ցանկություն հայտնողները պետք է գիտակցեն, որ իրենց ամեն մի գործողությունը, հատկապես ծառի նկատմամբ, բնության նկատմամբ, կենդանական աշխարհի նկատմամբ քրեական եւ վարչական օրենսդրությամբ դատապարտելի արարք է»,-ասաց նախարարը, հավելելով, որ այս ծառատունկը հենց կատարվածի լավագույն պատասխանն է:



