Երեխայի առևանգման կեղծ ահազանգ Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
VIDEOՈստիկանությունը հորդորում է կեղծ լուրեր չտարածել, թե Հանրապետությունում երեխաներ են առևանգուm
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի– Sputnik. Նախօրեին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իրենց դպրոցի 2-րդ դասարանցի մի աշակերտի քիչ առաջ առևանգել են 2 տղամարդ, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշված դպրոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հեռախոսազանգն իրականությանը չի համապատասխանում, իսկ կեղծ ահազանգի հեղինակը նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից է եղել:
Ծնողի հետ ոստիկանության եկած երեխան բացատրություն է տվել, որ իր հաղորդումը չի համապաստախանում իրականությանը:
Ոստիկանությունը հորդորում է կեղծ լուրեր չտարածել, թե Հանրապետությունում երեխաներ են առևանգում, հանում երիկամները և վաճառում, քանի որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME
5
IDBank warns of scam calls impersonating pension funds



