Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Հոգեթերապիայի 5 տարօրինակ միջոց

LIFE

Հոգեթերապիայի մասին մտածելիս շատերը պատկերացնում են բազմոցին հենված հիվանդի, ով պատասխանում է հոգեթերապևտի «Պատմիր մանկությանդ մասին» հարցին։ Իրականում հոգեթերապիայի բազմաթիվ հետաքրքիր միջոցներ կան, որոնցից մի քանիսին կանդրադառնանք ստորև։

Մերկ հոգեթերապիա

Nude Psychotherapy

Մերկ մարմինների հոգթերապիան հատկապես տարածված էր 1960-ականներին։ Այն հիմնել էր հոգեթերապևտ Փոլ Բինդրիմը, ով հավատացած էր, որ մերկությունը հնարավորություն է տալիս մարդկանց ազատվել հագուստի պատճառով ստեղծված «սոցիալական սպասելիքներից» և ուղղակիորեն գործ ունենալ ամենաանձնական էմոցիաների հետ։ Խմբակային թերապիայի ընթացքում Բինդրիմը նշում էր, որ հագուստից ազատվելով՝ մարդիկ հնարավորություն են ստանում ուսումնասիրել իրենց ճնշող մտքերը, հաղթահարել ամուսնական խնդիրները և հասնել «ինքնադրսևորման բարձրագուն վիճակի»։
Հոգեթերապիայի մասնակիցները, մի քանի օր միասին անցկացնելով, փորձում են բացահայտել միմյանց ամենախորը գաղտնիքները փոխադարձ վստահությանն ու անկեղծությանը նպաստող վարժությունների միջոցով, որոնք նախագծում էր Բինդրիմը։ Օգտագործվում էին ամենատարբեր վարժություններ՝ միմյանց աչքերի մեջ նայելուց մինչև միմյանց մարմինը մանրակրկտորեն ուսումնասիրելը։ Մասնակիցները գրկում են միմյանց, մեդիտացիայով զբաղվում, լողում, արտահայտում իրենց զայրույթը և այս ամենը իրենց «ծննդյան հագուստով»։
Պահպանողական քննադատների պատճառով Բինդրիմի մերկ հոգեթերապիայի սեանսները շուտով դադարեցին։
Ինչևէ, եթե ձեզ հետաքրքրեց հոգեթերապիայի այս միջոցը, նշենք, որ Կալիֆորնիայի «Human Awareness Institute» կենտրոնում կարող եք մասնակցել մերկ հոգեթերապիայի սեանսների։

4 Հիպոթերապիա

Equine Therapy

Հիպոթերապիան կենդանաթերապիայի ճյուղերից է։ Այն իրենից ձիավարություն է ներկայացնում։ Հիպոթերապիան օգտագործվում է նաև ինչպես հոգեկան այնպես էլ ֆիզիկական խնդիրների հաղթահարման համար, ինչպես օրինակ. մանկական ուղեղային կաթվածը, աուտիզմը, սկոլիոզը և ողնաշարային այլ խնդիրները, տեսողական և լսողական խնդիրներ, շիզոֆրենիան, Դաունի համախտանիշը, նյարդային համակարգի խանգարումը, մտավոր հետամնացությունը, օստեոխոնդրոզը, շագանակագեղձի բորբոքումը, սրտի եւ ուղեղի կաթվածից հետո վերականգնումը և այլն:
Թերապիան ավելի շատ հաճելի զբաղմունք է, քան աշխատանք այնպես որ հիվանդներն ավելի հանգիստ են զգում՝ իրենք իրենց ու կենդանիների համար հոգ տանելով, սովորելով հոգ տանել ու կարեկցանքով վերաբերվել դիմացինին։
Քայլելիս ձիու ողնաշարը կատարում է նույնպիսի տատանումներ, ինչպիսիք մարդու ողնաշարը. ուստի ձին իր հեծյալին փոխանցում է շարժման ճիշտ ազդակներ: Ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1.5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, այսպիսով հեծյալի մկանները ստնում են բնական ջերմային մերսում: Քայլելիս ձին կատարում է 110 տատնումներ տարբեր ուղղություններով, որոնք կրկնում է ձիավորի մարմինը: Այդ շարժումների շնորհիվ հիվանդի ջղաձգված մկանները թուլանում են, իսկ թույլ մկանները` ձգվում: Սա անչափ կարևոր է հատկապես մանկական ուղեղային կաթվածի դեպքում:

Ավազաթերապիա

Ավազաթերապիան հնարավորություն է տալիս հաղորդակցության խնդիրներ ունեցող մարդկանց իրենց զգացմունքներն արտահայտել ավազի վրա, ֆիգուրների տեսքով սցենարներ պատկերելով։ Երեխաներն ու մեծահասակներն իրենց զգացմունքներն են արտահայտում էքսպրեսիվ միջոցներով առանց նույնիսկ դրա մասին երբևէ բառ արտասանելու։
Կարլ Յունգի աշխատություններից ոգեշնչված շվեյցարացի հոգեբան Դորա Կալիֆը ավազային խաղ զարգացրեց՝ տրավմաների, կամ բռնության ենթարկված այն հիվանդների հետ հաղորդակցվելու համար, ովքեր հնարավոր է դժվարանան կիսվել իրենց մտքերով ու ապրումներով։ Հիվանդներին հնարավորություն է տրվում ավազի սկուտեղի վրա տարբեր ֆիգուրներ պատկերել։ Նրանց խնդրում են պատմություններ պատկերել, որոնք կարող են հոգեբաններին հուշել նրանց կյանքի իրական խնդիրների մասին։
Հոգեթերապևտները կարողանում են այս սիմվոլները ճանաչել ու վերծանել։ Երբ դժվար է բառերով կիսվել դաժան ապրումների մասին, ավազը հարավորություն է տալիս բացվել ու արտահայտվել դրա միջոցով և հաղթահարել բարդույթները։

2 Հիպնոթերապիա

Hypnotherapy

Հնարավոր է հիպնոսը աճպարարական հնարք թվա, սակայն այն իրականում օգնում է մարդկանց իրենց ենթագիտակցության մեջ մտնել՝ իրենց մոտ առկա խնդիրների պատճառները հասկանալու համար։ Հիպնոթերապիան հիվանդներին օգնում է ազատվել անցանակալի վարքից՝ մեդիտացիոն սեանսի ժամանակ ստացած հրահանգների ու մտքերի միջոցով։
Հիպնոսի վիճակում այցելուն ոչ թե քնած, այլ չափազանց հանգիստ ու թուլացած վիճակում է՝ զգայուն ամեն տեսակ ներշնչող մտքերի նկատմամբ։

Հիպնոթերապիստերը գործընթացը սկսում են հանգստացնող վարժություններով՝ այցելուի միտքը մաքրելու և լարվածությունից ազատելու համար։ Այնուհետև հիպնոսի ենթարկողը սկսում է ուղղորդել հիվանդին՝ խնդիրը հաղթահարելու համար տարբերակներ առաջարկելով (ինչպես օրինակ՝ առողջ սնունդ օգտագործել, ավելի փոքր բաժնով ուտել)։ Ուղեղը սպունգի նման սկսում է ներքաշել ու ընդունել այս պահին մտքի մեջ «ներարկված» նոր առաջարկները։

1 Խամաճիկների թերապիա

Hand puppet

Ամենատարբեր տեսակի կենդանիների տեսքով խամաճիկները կարող են օգնել ազատվել գոռոզ տնօրենի, նյարդայնացնող հարևանի, կամ էլ խնդիներ առաջացնող երեխայի հետ ունեցած բարդ փոխհարաբերություններում։ Խամաճիկներն օգնում են այցելուներին արտահայտել իրենց էմոցիաները և դժվար երկխոսություններ ունենալ անվտանգ խաղալիքների հետ: Խամաճիկների հետ իրենց հաստատակամորեն պահելով՝ նրանք կարող են սովորել նաև համապատասխան վարք ցուցաբերել իրական կյանքում։ Խամաճիկների հետ, հատկապես երեխաների համար ավելի հեշտ է արատահայտել իրենց բարդ էմոցիաները, քննարկել բռնությունը, կամ սոցիալական շփման հմտություններ ցուցաբերել։

Խամաճիկները ապահով հեռավորություն են ստեղծում հոգեթերապևտի և հիվանդի միջև, այնպես որ ավելի հարմարավետ է դրա միջոցով խոսելը։ Թերապևտը կարող է կրեատիվ ձևով օգտագործել հիվանդի խնդիրները՝ օգնելով, որ դժվար քննարկվող թեմաների մասին հիվանդն ավելի հեշտ խոսի։

Հոգեթերապևտը հարցերն ուղղում է խամաճաիկին, ինչը հնարավորություն է տալի հիվանդին ասել այն, ինչ նա զգում է։ Այս թերապիան հատկապես արդյունավետ է աշխատում աուտիստիկ երեխաների, սոցիալական հմտությունները զարգացնելու կամ երևակայական միտքը զարգացնելու համար։

Աղբյուրը՝ Slaq.am 
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future