Լիբիայում իրավիճակը կարող է կրկին վատթարանալ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
INTERNATIONAL NEWSԼիբիայում իրավիճակը կարող է կրկին վատթարանալ, երկրի տարածքում գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առանձին ներկայացուցիչներ, ուրբաթ այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին հասցեագրված գլխավոր քարտուղարի զեկույցում ասվում է, որ ԻՊ-ի անդամները նկատվել են երկրի տարածքում և պատասխանատվություն են կրում տարբեր շրջաններում իրականացված հարձակումների համար։
Նա մտահոգություն է հայտնել երկրում ռազմական գործողությունների նոր սրման և քաղաքական անորոշության առնչությամբ։
Լիբիայում ներկայում երկիշխանություն է. երկրի արևելքում՝ Թոբրուկ քաղաքում, գործում է ժողովրդի ընտրած խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, իշխում է ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը։



