Կոլոմբոյում տան վրա աղբյուսի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 11 մարդու
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայի մայրաքաղաքում աղբյուսի փլուզման հետեւանքով զոհերի թիվն աճել է մինչեւ 11 մարդ, ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել, փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Վիթխարի աղբյուսը այրվել է եւ փլուզվել Կոլոմբոյի հետնախորշերի տասնյակ տների վրա: Ավելի վաղ հաղորդվել է 6 զոհվածի եւ 11 տուժողի մասին:
Զոհվածների թվում են 11-15 տարեկան 4 երեխաներ, հիվանդանոց է տեղափոխվել 21 տուժող:
Ներկայումս հարյուրավոր զինվորականներ որոնում են ողջ մնացածներին: Գործողությանը ներգրավված է 2 էքսկավատոր: Ոստիկանության տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով ընդհանուր 145 տուն է փլուզվել:
Տեղացիները նախկինում բողոքի ցույցեր են անցկացրել՝ դժգոհելով էկոլոգիական վնասից, որը շրջանին պատճառում է աղբյուսի ստեղծումը: Հրդեհն այն պահին է բռնկվել, երբ ամբողջ երկրում նշվում էր Նոր տարին, եւ քաղաքացիների մեծ մասն տանն է լինում:



