Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերի դիմաց կոյուղաջրերից ճահիճ է գոյացել

SOCIETY

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի դիմաց կոյուղաջրերից ճահիճ է գոյացել: Այս մասին ահազանգել են նշված հասցեում ապրող մի խումբ բնակիչներ: 2016 թվականի հունիսին շահագործման հանձնված «Ավան 4» բազմաբնակարանային համալիրի, որի մեջ մտնում են Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերը, դիմաց գտնվող սեփական տան կոյուղաջրերը, չունենալով հեռացման ցանց, լցվում են կես մետր խորությամբ փորվածքի մեջ:

55/17 շենքի չորրորդ մուտքի բնակիչ Արսեն Մանուկյանի խոսքով` բնակիչները խնդրի մասին բազմիցս տեղեկացրել են և´ քաղաքապետարան,և´ թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք չի եղել: «Բազմիցս դիմել ենք քաղաքապետարան թե´ թեժ գծերով, թե´ գրավոր դիմումներով, սակայն ոչ քաղաքապետարանի, ոչ էլ թաղապետարանի կողմից ոչ մի գործնական քայլ չի արվել: Նույնիսկ չեն պատկերացրել, թե ինչ խնդիր է: Թեժ գծով զանգել տեղյակ ենք պահել, հարցրել են` ձեր մուտքի մոտ ջո՞ւր է լցվում, վնասվել է կոյուղագի՞ծը»,-ասում է Արսեն Մանուկյանը:

Կոյուղաջրի հեռացման ցանց չունեցող սեփական տան բնակիչ Վահան Սարգսյանը ստեղծված իրավիճակի մեղավոր է համարում «Ավան 4»-ի կառուցապատողին` «ԷյԴիԷյԹեք» ՍՊԸ-ին: «Նախքան դիմացի շենքերը կառուցելն, այստեղ փոս կար փորած, որի մեջ էին լցվում կոյուղաջրերը: Երբ շինարարությունը սկսեցին, տեխնիկայով ամբողջ տարածքը հարթեցրին ու այ էս վիճակը ստեղծվեց: Մինչ այդ կոյուղաջրերը հողի մակերես դուրս չէին գալիս»,-վստահեցնում է Վահան Սարգսյանը և հավելում, որ սեփական միջոցներով կոյուղագիծ անցկացնելու հնարավորություն չունի. «Ես էս շենքերի «պրարաբին»` Վահրամին, ասել եմ` ո՞նց պետք է լինի, ինքն էլ ասել էր` «դու գործ չունես, դա մեր խնդիրն է, մենք էլ կլուծենք», դե թող գան ու լուծեն»:

Թե կողմերից ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` կառուցապատողը, քաղաքապետարանը, թե սեփական տան տերը, Ծարավ Աղբյուրի 55/17-ի շենքի բնակիչների համար կարևոր չէ, կարևորն այն է, որ խնդրին անհապաղ լուծում տրվի: «Իրականում սանիտարահիգիենիկ լուրջ խնդիր կա: Եղանակի տաքացմանը զուգահեռ գարշահոտությունը տարածվել է բակով մեկ: Չի բացառվում, որ եթե շարունակվի այսպես մնալ, արդեն զանգեր կլինեն 911-ին, քանի որ սա համաճարակի բույն է»,-մտագոհված է անմիջապես գարշալճի դիմաց գտնվող` չորրորդ մուտքի մեկ այլ բնակիչ՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Բնակիչների պատմելով` խնդիրն ի հայտ է եկել դեռևս 2016թ.ձմռանը: Ցածր ջերմաստիճանային պայմաններում, հողը չկարողանալով գոնե որոշ չափով ներծծել կոյուղաջուրը, դուրս էր հորդել և բավականին հաստ սառույցի շերտ գոյացրել: «Ընդհուպ մինչև չորրորդ մուտքի աստիճանների մոտ կոյուղաջրերից` առանց չափազանցության մոտավորապես 40 սմ հաստությամբ սառցաշերտ էր գոյացել, որն ահավոր դժվարացնում էր ավտոմեքենաների տեղաշարժը: Այդ ժամանակ տեղեկացրել էինք թաղապետարան, որ գան գոնե սառույցը մաքրեն: Այնտեղից ուղարկված տեխնիկան մոտ 4 ժամ աշխատել է, մինչև մի փոքր մակերես ազատել է սառցաշերտից»,-ասում է Արսեն Մանուկյանը և ցույց տալիս նոր փռած ասֆալտի վրա առաջացած փոսերը. «Սրանք այդ սառցադաշտը քանդելու ժամանակ են առաջացել»:

Վահան Սարգսյանը չի ժխտում հարևանի ասածները: Անհարմար է զգում ստեղծված իրավիճակի համար, բայց մեղավոր` ոչ:

Քանի դեռ սեփական տան տերը մեղադրում է կառուցապատողին, վերջիննէլ, Արսեն Մանուկյանի խոսքով, մի կողմ քաշվում` պատճառաբանելով, թե խնդիրը շենքի շահագործումից հետո է առաջացել, հետևաբար իրենց լուծելի խնդիրը չէ, գարշահոտությունը շարունակում է «բուրել» Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերի բակում:

Հիշեցնենք, որ «Ավան 4» բազմաբնակարան համալիրը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ջանքերով և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող` «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի մի մասն է:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League