Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես կարճ ժամանակահատվածում ազատվել մինչև 20 կգ ավելորդ քաշից. քսանօրյա դիետաներ

LIFE

Med.tert.am-ը գրում է.

Նիհարելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է համբերատար լինել և կամքի ուժ ունենալ: Ստորև ներկայացված դիետաները նախատեսված են քսան օրվա համար, որոնց ընթացքում մարդը գրեթե քաղցած է մնում: Սակայն բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է ցնցող արդյունքի հասնել:

Բանջարեղենասպիտակուցային քսանօրյա դիետա

Այս քսանօրյա դիետան թույլ է տալիս ազատվել 5-7 կգ ավելորդ քաշից: Դիետայի ընթացքում հարկավոր է հերթականությամբ սնվել միայն սպիտակուցներով, ածխաջրերով կամ բեռնաթափման օր անել:

·         1, 2, 7, 8, 13, 14, 19, 20 օրերին հարկավոր է բեռնաթափման օր անել,

·         3, 4, 9, 10, 15, 16 օրերը սպիտակուցային են,

·         5, 6, 11, 12,17, 18 օրերին անհրաժեշտ է ուտել միայն բանջարեղեն ու մրգեր:

Բեռնաթափման օրերի սննդակարգը

Հարկավոր է օրվա ընթացքում ուտել 2 կտոր սև հաց, խմել 1 լիտր ցածր յուղայնությամբ կեֆիր և 1 բաժակ տոմատի հյութ:

Սպիտակուցային օրերի սննդակարգը

·         Նախաճաշին՝ 1 հատ խաշած ձու, մի կտոր սև հաց, մեղրով թեյ:

·         Ճաշին՝ անյուղ մսի կամ սնկի արգանակ, 150 գրամ ձկան կամ հավի խաշած փափկամիս, 150 գրամ շոգեխաշած բանջարեղեն, մի կտոր սև հաց:

·         Հետճաշիկին՝ մեղրով թեյ:

·         Ընթրիքին՝ խաշած ձու, 100 գրամ սպիտակ պանիր, մի կտոր սև հաց, 1 բաժակ ցածր յուղայնությամբ կեֆիր:

Ածխաջրային օրերի սննդակարգը

·         Նախաճաշին՝ երկու հատ որևէ միրգ (բացի բանանից):

·         Ճաշին՝ 120 գրամ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն, 150 գրամ բանջարեղենային ապուր, 150 գրամ մրգային աղցան:

·         Հետճաշիկին՝ 2 հատ որևէ բանջարեղեն (թարմ) և խոտաբույսերով թեյ:

·         Ընթրիքին՝ մի կտոր սև հաց մի փոքր կարագով, 150 գրամ բանջարեղենային աղցան, մեղրով թեյ:

Դիետա «20 օրում՝ 20 կգ»

Այս դիետայի ընթացքում մարդը կտրուկ կրճատում է օգտագործվող կալորիաների քանակը: Սննդակարգում ներառված է միայն ցածր կալորիականությամբ մթերք: Բացի այդ, այս դիետայի ընթացքում նիհարելուն նպաստում է նաև այն, որ մարդը բացառում է նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը: Բացի այդ, շատ կարևոր է նաև դիետայի բոլոր կանոններին խստորեն հետևելը:

Այս դիետայի ընթացքում օգտագործվում է 15 մթերք.

·         խնձոր

·         բրոկոլի

·         կաղամբ

·         լոբի

·         հավի միս

·         հնդկաձավար

·         վարունգ

·         հավկիթ

·         ծովային ձկներ

·         կանաչեղեն

·         լոլիկ

·         բրինձ

·         կաթնաշոռ և անյուղ կաթ

·         ֆրուկտոզա

·         կանաչ թեյ

1-4-րդ օրերին

Նախաճաշին՝ 15 գրամ անյուղ կաթնաշոռ, 4 հատ խնձոր և կանաչ թեյ ֆրուկտոզայով:

Ճաշին՝ 100 գրամ շագանակագույն բրնձի շիլա, 200 գրամ հավի խաշած փափկամիս, վարունգով, լոլիկով, կանաչեղենով ու ձիթայուղով աղցան՝ համեմված մի փոքր աղով, 1 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ:

Ընթրիքից հարկավոր է հրաժարվել, սակայն սաստիկ քաղցի դեպքում կարելի է խմել մի բաժակ անյուղ կաթ ֆրուկտոզայով:

5-8-րդ օրերին

Նախաճաշից հարկավոր է հրաժարվել, սակայն սաստիկ քաղցի դեպքում կարելի է խմել մի բաժակ անյուղ կաթ ֆրուկտոզայով:

Ճաշին՝ 150 գրամ հնդկաձավարի շիլա (ջրով), 200 գրամ շոգեխաշած ձուկ, խաշած ձու, կանաչ թեյ:

Ընթրիքին՝ 150 գրամ կաղամբով ու լոլիկով աղցան, ջուր:

9-12-րդ օրերին

Նախաճաշին՝ ջուր, վարունգով աղցան (5 հատ վարունգ, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մի փոքր ձիթայուղ):

Ճաշից հարկավոր է հրաժարվել և խմել միայն կիտրոնի հյութով ջուր:

Ընթրիքին՝ փոքրիկ ապուրամանով լոբի, 150 գրամ խաշած հավի միս, ջուր:

13-16-րդ օրերին

Նախաճաշին՝ ֆրուկտոզայով կանաչ թեյ, 200 գրամ անյուղ կաթնաշոռ:

Ճաշին՝ 200 գրամ շոգեխաշած բրոկոլի, ջուր:

Ընթրիքից անհրաժեշտ է հրաժարվել և խմել միայն կիտրոնի հյութով ջուր կամ ուտել մեկ խնձոր:

17-20-րդ օրերին

Նախաճաշից հարկավոր է հրաժարվել, սակայն սաստիկ քաղցի դեպքում կարելի է խմել մի բաժակ անյուղ կաթ:

Ճաշին՝ 200 գրամ խաշած ձուկ, 2 հատ վարունգ, կանաչեղեն:

Ընթրիքին՝ 200 գրամ շագանակագույն բրիձի շիլա, 2 հատ լոլիկ, սամիթ:

Այս դիետայի արդյունքում կարելի է ազատվել 10-20 կգ ավելորդ քաշից, սակայն այդ արդյունքը կախված է մարդու սկզբնական քաշից: Այս սննդակարգին ոչ բոլորը կարող են հետևել, քանի որ հարկավոր է բավական երկար ժամանակ սահմանափակել սննունդն ու դիմանալ մշտապես տանջող քաղցի զգացումին: Այս ամենը բավական հոգնեցուցիչ է՝ այդ թվում նաև հոգեբանական առումով, ուստի շատերի մոտ նույնիսկ սթրեսներ առաջանում: Նման դեպքերում պարզապես հարկավոր է սովորել հաշվել օգտագործվող կալորիաները:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder