Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հրանուշ Հակոբյանը հանդիպել է նախարարությունում պրակտիկա անցնող ուսանողների հետ

SOCIETY

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 14-ին հանդիպեց 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարությունում իրենց պրակտիկան ամցկացրած ուսանողների հետ:

Նախարարը շնորհավորեց Երևանի պետական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային և ՀՀ պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին` իրենց աշխատանքային պրակտիկան նախարարությունում հաջողությամբ անցկացնելու համար: Նա նշեց, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պիտի իր նպաստը բերի Հայաստանի զարգացմանը և հավելեց. «Դրա համար անհրաժեշտ է լինել կրթված և մրցունակ, աշխատանքի հանդեպ ունենալ բարձր պատասխանատվության զգացում, լինել լավատես և մշտապես ձգտել ձեռք բերել նորանոր գիտելիքներ»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախարարության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի օգտագործումը Հաայաստանի զարգացման գործում և հայրենադարձությանը նպաստող ծրագրերի իրականացումը: «Մենք չենք կարող հրամայել Սփյուռքին, բայց փորձում ենք երկխոսելու, մեր ծրագրերը ներկայացնելու շնորհիվ ստեղծել վստահության և գործակցության առողջ մթնոլորտ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մինչ օրս մեր նախարարություն այցելած որևէ սփյուռքահայ հիասթափված չի հեռացել: Ավելին, մեր իրականացրած ծրագրերի արդյունքում Հայաստան են եկել, բարձրագույն կրթություն ստացել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ», - հավելեց նախարարը: 

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը լսեց հանդիպմանը ներկա բոլոր պրակտիկանտներին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը նախարարությունում անցկացված պրակտիկայի վերաբերյալ: ԵՊՀ ուսանող Մարիամ Սիմոնյանը նշեց, որ շատ բան է սովորել նախարարության «Հայեր այսօր» թերթի խմբագրությունում: «Ես նույնիսկ երկու հոդված գրեցի և դրանք տպագրվեցին սփյուռքյան երկու լրատվամիջոցներում: Ինձ շատ է դուր եկել այս աշխատանքը և սիրով կցանկանայի երբևէ վերադառնալ, աշխատել այստեղ», - նշեց նա:

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Արամ Ալեքսանյանը հավելեց. «Նախարարությունում արհեստավարժ կադրեր են աշխատում, և ես հնարավորություն ունեցա ամբողջական պատկերացում կազմել Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցների վերաբերյալ: Շատ կարևոր է իմանալ, թե օտար ափերում ապրող մեր հայրենակիցները ինչպես են կազմակերպում իրենց համայնքային առօրյան, հայապահպանությանն ուղղված ինչ միջոցառումներ են այնտեղ իրականացնում»: 

Բոլոր պրակտիկանտներն ընդգծեցին, որ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, ինչի արդյունքում իրենք արագ ինտեգրվել են աշխատակազմին և յուրացրել անհրաժեշտ գիտելիքները: ԵՊՀ ուսանող Վարդան Պողոսյանը նշեց. «Ես շատ սիրեցի հատկապես «Արի տուն» ծրագիրը և սիրով կհյուրընկալեմ ծրագրի մասնակիցներից մեկին»: 

ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Գրիգոր Բալասանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ տարիներ շարունակ իրենց բուհի ուսանողների պրակտիկան նախարարությունում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ասաց. «Մենք միայն ափսոսում ենք, թե ինչու է պրակտիկայի անցկացման ժամկետն ընդամենը 4 շաբաթ: Մեր ուսանողները սիրով կընդգրկվեն և կաջակցեն հատկապես «Արի տուն», ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման գործին»: 

Բարձր գնահատելով ուսանողադասախոսական անձնակազմի պատրաստակամությունը՝ նախարարության ծրագրերում ընդգկվելու և հնարավոր աջակցություն ցույց տալու հարցում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սփյուռքի նախարարությունը համարեք ձերը: Եկեք և մասնակցեք մեր միջոցառումներին: Մենք սիրով կընդառաջենք բոլոր այն պրակտիկանտներին, ովքեր կգան և կցանկանան մասնակցել մեր ամառային ծրագրերին»: 

Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարին և ստացան սպառիչ պատասխաններ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League