WikiLeak-ը ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին Է հրապարակել
SOCIETY WikiLeaks-ի կայքը Vault 7 վերնագրով հրապարակել Է այն գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): Նախորդ մասը հրապարակվել Էր ապրիլի 7-ին Grasshopper («Ծղրիդ») վերտառությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կայքի աշխատակիցները նշում են, որ նոր հրապարակումները բովանդակում են վեց փաստաթղթեր, որոնք ստացվել են HIVE («Փեթակ») հաքերական ծրագրից: Այն նախատեսված Է հետաքրքրող սարքից կորզված տեղեկատվությունը ԿՀՎ-ին հաղորդելու, ինչպես նաեւ հրամաններ ստանալու համար, որպեսզի այդ սարքերով կատարվեն հատուկ առաջադրանքներ:
Նշվում Է, որ հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող ընկերությունները կարող Էին հետեւել այդ վնասաբեր ծրագրի գործողությանը, բայց չԷին կարող հասկանալ, որ դա պատկանում Է ԿՀՎ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



