Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ

SOCIETY

 ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 10-14-ն իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 330.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 7.5 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 7.5 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝   

Երևան քաղաքի Դավթաշեն վարչական  տարածքում հատված 29 ծառերի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.86  մլն  դրամ գումարի վնաս և գործին համապատասխան ընթացք տալու համար այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 14 ծառի համար կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և  հաշվարկվել է 1.81  մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ ԲՆ-ի «Թեժ գծի» ահազանգերի հիմքերով  Տավուշի ՏԲ-ի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները՝

- «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ապօրինի ծառահատումների հիմքով իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 14 ծառ, հաշվարկվել է պետությանը պատճառված 1.9  մլն  դրամ գումարով վնաս:

-  Իջևանի անտառտնտեսության «Աշոտ Երկաթ» բերդ հատվածում կատարվել է ուսումնասիրություն և  հատված 21 ծառի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 0.93  մլն դրամ գումարի վնաս:

Կազմված ակտերի վերաբերյալ իրազեկվել է ոստիկանությանը: 

Հողերի պահպանության ոլորտՀՀ ԲՆ-ի «Թեժ գծի» ահազանգի հիմքով Տավուշի ՏԲ-ի կողմից կասեցվել են «Գոշ» լճի շրջագայքում իրականացված հողային աշխատանքների ընթացքը, կիրականացվեն ստուգումներ:   

Ապօրինի որսի իրականացման համար

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 274 հատ (162.0 կգ) «սիգ» տեսակի ձուկ, որից՝ 

Երևանի տարածքային բաժնի կողմից Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի շուկաներից առգրավվել է  87 հատ (36.0 կգ) «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որն oրենքով սահմանված կարգով նվիրաբերվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի վաճառքի մեկ դեպք, առգրավվել է 45 հատ  (18.0 կգ) «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությանը:  

ԲՊՏ կենտրոնական ապարատի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում առգրավվել է 142 հատ (108.0 կգ) «սիգ» տեսակի ձուկ:

Արագածոտնի տարածքային բաժինը ուսումնասիրել է Ապարան և Թալին քաղաքներում անազատության մեջ պահվող 2 արջի պահման իրավական հիմքերը, աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Ի արձագանքումն նախարարության «թեժ» գծով ստացված ահազանգի, Կոտայքի ՏԲ-ն ուսումնասիրել է «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում անօրինական տեղադրված շինարարական թափոնների պատկանելիության հարցը և Զովունի համայնքի ղեկավարին տրվել է հետագայում նմանատիպ դեպքերի բացառման մասին հանձնարարական: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:    

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 3 վարչական տուգանքի որոշում` 250.0 հզ.դրամ ընդհանուր գումարի չափով: ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 8 հայցադիմում` 788.0  հազար դրամ պատճառված  վնասի և վարչական տուգանքի գումարները դատական  կարգով գանձելու համար: 

 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0  մլն դրամ գումար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League