Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թեկնածությունն առաջադրում Է երկրորդ ժամկետով
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թեկնածությունն առաջադրում Է երկրորդ ժամկետով: Ինչպես հայտնել Է ԻՍՆԱ գործակալությունը, նա ժամանել Է հանրապետության ՆԳ նախարարություն՝ որպես թեկնածու գրանցվելու մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Ռոուհանին, որին աջակցում են իրանցի բարեփոխականները, բոլոր հնարավորություններն ունի դառնալու նախագահական մրցարշավի ֆավորիտը: Նրա հետ կարող Է մրցակցել պահպանողական կուսակցությունների «Իրանի հեղափոխական ուժերի ժողովրդական ճակատ»-ից թեկնածու Էբրահիմ Ռաիսին:
Ապրիլի 11-ին Իրանի ԱԳ նախարարությունն սկսել Է թեկնածուների գրանցումը մայիսի 19-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն, երկրի նախագահ կարող Է դառնալ երկրի 40-ից ոչ ցածր տարիքի ցանկացած մշտական բնակիչ, որը իսլամի եւ իսլամական կարգի ակտիվ կողմնակից Է:
Դիմումներն ընդունվելու են հինգ օրվա ընթացքում, եւ արդեն առաջին օրը գրանցվել Է 100-ից ավելի մարդ: Նման մասսայականություն դիտվում Է յուրաքանչյուր չորս տարին մեկ. ընտրություններից առաջ նախագահ դառնալ ցանկացողների թիվը հասնում Է մի քանի հարյուրի, լինում Է՝ մոտենում Է հազարի:
Թեկնածուների վերջնական ցուցակը, որոնց անունները կներառվեն ընտրական քվեաթերթիկներում, կհաստատի Իսլամական Հանրապետության Դիտորդական խորհուրդը (ԴԽ): Դրա մեջ մտնող շիա հոգեւորականության բարձրաստիճան ներկայացուցիչները եւ իսլամական իրավաբանները խիստ ընտրություն են անցկացնում: Որպես կանոն, նրանք մերժում են թեկնածությունների ճնշող մեծամասնությունը՝ թողնելով միայն առավել արժանիներին: Արդյունքում նրանք 10 հոգուց ավելի չեն լինում:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նույնպես փաստաթղթեր Է հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար:
Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել Էր, որ մտադիր չԷ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ Էր տվել չմասնակցել ընտրություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



