Յուլյա Սամոյլովան կմասնակցի 2018-ի «Եվրատեսիլ»-ին. Էռնստ
SOCIETYԵրգչուհի Յուլյա Սամոյլովան, որը չի մեկնի այս տարվա մայիսին Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ»-ին, կմասնակցի 2018 թվականի մրցույթին. Եվրոպական հեռարձակողների միության հետ կա համապատասխան պայմանավորվածություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը:
Նախօրյակին «Առաջին ալիքը» հրաժարվել Է Կիեւի երաժշտական ստուգատեսը հեռարձակելուց: Որոշումն ընդունվել Է Ուկրաինա Սամոյլովայի մուտքի արգելման ֆոնին:
«Մենք դա քննարկել ենք Եվրոպական հեռարձակողների միության հետ, եւ նրանք գիտեն, որ Ռուսաստանից մասնակցելու Է Յուլյա Սամոյլովան»,-ասել Է Էռնստը՝ պատասխանելով «Եվրատեսիլ-2018»-ին Ռուսաստանի մասնակցության հնարավորության վերաբերյալ ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:
Ավելի վաղ Յուլյա Սամոյլովան ասել Է, թե վշտացած Է, որ ԵՀՄ-ն չկարողացավ Կիեւի հետ կարգավորել Ուկրաինա իր մուտքի արգելման հարցը: Այդուամենայնիվ, երգչուհին հուսով Է, որ երբեւիցե ելույթ կունենա մրցույթում: «Ես հավատում եմ, որ դա դեռ տեղի կունենա: Իմ օրինակով ես ցանկանում եմ ոգեշնչել բոլոր մարդկանց, որ նրանք չհանձնվեն ցանկացած իրավիճակում»,- ասել Է Սամոյլովան:
Ապրիլի 13-ին Առաջին ալիքը նամակ Է ստացել երգի մրցույթի կազմակերպիչներից, որով տեղեկացվում Է, որ ԵՀՄ-ն չկարողացավ ուկրաինական կողմի հետ փոխզիջման հասնել այդ հարցի շուրջ: Դրանից հետո Առաջին ալիքը որոշում Է ընդունել հրաժարվել մրցույթի հեռարձակումից: Մրցույթի կազմակերպիչները հաստատել են, որ Ռուսաստանը չի մասնակցի շոուին, եւ ափսոսանք են հայտնել, որ երկիրն այս տարի չի կարողանա «Եվրաստեսիլ»-ի մաս դառնալ:
«Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



