Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ապրիլի 14-ին կայացավ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր նախարար Վահան Մարտիրոսյանը։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղե կատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցում էին նաև նկարիչ, գրաֆիկ-դիզայներ, ՀՀ առաջին նամականիշի հեղինակ Հարություն Սամուելյանը և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։
Ներկայացվեցին փոստային վճարման պետական նշանների՝ 2017 թվականի հրատարակման ծրագրով նախատեսված 5 նմուշների էսքիզները, ինչպես նաև ՀՀ առաջին նամականիշի 25-ամյակին նվիրված նամականիշ և գեղաթերթիկ թողարկելու առաջարկը։ Խորհրդի անդամները և հրավիրված մասնագետներն իրենց դիտողություններն արեցին ընտրված նմուշների վերաբերյալ։ Լրամշակվելուց և խորհրդի անդամների հետ համաձայնեցվելուց հետո, դրանք կներկայացվեն նախարարի հաստատմանը։



