Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Թեքեյան կենտրոնում անցկացրեց 7-րդ Թեքեյանական օլիմպիադան

SOCIETY

 Թեքեյան կենտրոնում ապրիլի 12-ին անցկացրեց 7-րդ Թեքեյանական օլիմպիադան՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, անգլերեն առարկաներից:  Յուրաքանչյուր դպրոց ներկայացրել էր 12 աշակերտ՝ 8-րդ դասարանից: Կենտրոնի աշխատակից Սեդա Խաչատրյանը մասնակից աշակերտներին ներկայացրեց օլիմպիադայի կանոնակարգը, հանձնախմբին և մասնակիցներին մաղթեց հաջողություն:

Հանձնախմբի անդամները բացատրեցին՝ ինչպես պետք է աշխատել և բաժանեցին հարցաթերթիկները: Յուրաքանչյուր առարկայից  մասնակցում էր 21 աշակերտ: Բացի թեքեյանականներից, օլիմպիադային մասնակցում էին 3 սիրիահայ աշակերտներ, ովքեր արդեն սովորում են երևանյան դպրոցներում: Մեկ ու կես ժամ անց աշակերտներն ավարտեցին աշխատանքները: Բոլորին հատկացվեցին մասնագիտական գրքեր՝ «Զանգակ» հրատարակչության նվիրատվությունը: Հիմնադրամը հոգացել էր նաև երեխաների սննդի, տեղափոխման, թատրոն այցելելու ծախսերը:

Երեխաներն այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն դիտեցին «Քաջ Նազար» կատակերգությունը: Երեկոյան «Թեքեյան կենտրոն»-ում հայտարարվեց մրցույթի արդյունքները: Մինչ այդ՝ ներկաներին ելույթով ողջունեցին Կարբիի դպրոցի  սաները: Հանդեսը նվիրվեց Հայոց բանակի 25-ամյա տարեդարձին: Ելույթից հետո կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը շնորհավորեց օլիմպիադայի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Կարբիի դպրոցի աշակերտներին տպավորիչ ելույթի համար՝  հույս հայտնելով, որ ելույթ ունեցողները, հատկապես տղաները, տարիներ անց կհամալրեն Հայոց բա նակի սպայական կազմը: Բոլոր մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր և հուշանվերներ: Արմեն Ծուլիկյանն օլիմպիադայի կայացման գործում կարևոր համարեց մասնագիտական հանձնաժողովների դերը և շնորհակալություն հայտնեց հայոց լեզվի և գրականության հանձնաժողովի նախագահ, Երևանի «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Անահիտ Ավետիսյանին, Մ. Գալշոյանի անվ. թիվ 148 դպրոցի փոխտնօրեն, մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահ Անահիտ  Գևորգյանին և ԵՊՀ դասախոս, անգլերենի հանձնաժողովի նախագահ Արուս Մարգարյանին՝ բոլորին հանձնելով շնորհակալագիր և ծաղկեփունջ: Մրցույ թի արդյունքները հայտարարեցին հանձնաժողովների նախագահները և հաղթողներին հանձնեցին պատվոգրեր, գովասանագրեր ու հուշանվերներ: Բերձորի դպրոցից  2 աշակերտ՝ Նարե Հովսեփյանը և Գայանե Ըռքոյանը, արժանացան գովասանագրի դրսևորած առաջադիմության համար, իսկ Ռուզաննա Հովակիմյանը՝ առաջին մրցանակի: Մաթեմատիկայից առաջին մրցանակի արժանացավ Կարբիի դպրոցի աշակերտ Պարիս Բաղդասարյանը, իսկ անգլերենից՝  Գևորգ Թումաղյանը՝ Երևանից: Առաջին տեղի մրցանակները հանձնեց Ա. Ծուլիկյանը, ով նաև կարևորեց Թեքեյանի անվ. դպրոցների կապը կենտրոնի հետ՝ առանձնակի գոհունակություն հայտնելով Բերձորի թիվ 1 միջնակարգի անձնակազմից, տնօրենությունից, որ ձեռնարկում են հայրենանվեր գործունեություն և մշտապես համագործակցում են Կենտրոնի հետ: Կարևորեց նաև այն, որ կրթամշակութային միջոցառումների կայացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Ներկաներին ողջունեց, «Թեքեյան կենտրոն»-ից գոհունակություն հայտնեց ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Կարեն Մնացականյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կարբիի ու Բերձորի դպրոցների տնօրենները: Կարբիի դպրոցի նորանշանակ տնօրեն Սաթենիկ Հակոբյանը գոհունակություն հայտնեց թեքեյանականներին հայրենանվեր գործունեության, կրթական գործին օժանդակելու համար:  Բերձորի Վ. Թեքեյանի անվ. միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը բարձր գնահատեց կենտրոնի դերը կրթադաստիարակչական գործում, տեղեկացրեց, որ իր ղեկավարած կրթօջախը մշտապես է համա գործակցում կենտրոնի հետ, նաև ցավ հայտնեց, որ անցած տարվա ապրիլյան պատերազմական իրադարձությունները կասեցրին Բերձորի մասնակցությունը օլիմպիադային: Ելույթներից հետո օլիմպիադան ավարտվեց:

Վերադարձից առաջ բերձորցիներն այցելեցին Մատենադարան, Արարատի մարզի  Զանգակատուն գյուղում հյուրընկալվեցին Պարույր Սևակի տուն-թանգարանում, ծանոթացան մեծ գրողի ծննդավայրին, շրջեցին նրա ստեղծած այգում, ծաղիկներ խոնարհեցին բանաստեղծի, նրա կնոջ և ծնողների շիրիմներին: Առաջին օրը՝ մինչ Երևան հասնելը, եղավ այցելություն Նորավանք: 

Վահան Թեքեյանի անվան 4 հանրակրթական դպրոց կա Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում, Կարբի գյուղում, իսկ հինգերորդն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի թիվ 1 միջնակարգն է:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League