Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մարզերում մեկնարկում են պետգույքի կառավարման վարչություն ներդրումային նոր ծրագրերը

SOCIETY

Պետական գույքի կառավարման վարչությունում ամփոփվել են տարվա առաջին եռամսյակի գործունեության արդյունքները, ի գիտություն ընդունվել՝ ծրագրերի հետագա  ընթացքը պատշաճ ապահովելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության լրատվական ծառայությունից:

Առանձին քննարկվել են  ներդրումային ծրագրերը, պայմանագրային պարտավորությունների կատարման վիճակը, որոշ ծրագրերի հապաղման  պատճառները.  հատկապես այս խնդիրները վարչության պետ Արման Սահակյանի մշտական տեսադաշտում են:

Ըստ եռամսյակային տվյալների, պետական գույքի օտարման և մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ներդրումային պարտավորություններ են ստանձնել 5 գնորդ, որոնցից 3-ը՝ 780 000 ՀՀ դրամի չափով, մեկ գնորդ ստանձնել է՝  2 293 400 եվրոյին համարժեք, մյուսը՝ 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրումային պարտավորություն:

Հատկանշական է, որ առավել խոշոր ծրագրերն  իրականացվում են մարզերում, մասնավորապես Շիրակում, որտեղ տարվա  համար ծրագրված է շուրջ 3 մլն դոլարի ներդրում: Մասնավորապես,  խոսքը «Սասստեքս» ընկերության  մասին է, որը Գյումրիում տեքստիլի արտադրություն հիմնելու նպատակով առաջին կիսամյակում շենքի շինարարությունն է սկսել,   ՊԳԿ վարչություն է ներկայացրել կատարված ներդրումների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ուսումնասիրության փուլում են:

«Ագրոհոլդինգ Արմենիա»  ՍՊԸ-ն առաջին եռամսյակում 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ է նախատեսել Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում. շենքի հիմնանորոգումից հետո կստեղծվի 20 նոր աշխատատեղ: Իսկ չորրորդ եռամսյակում 96 մլն դրամի ներդրում կիրականացվի Գյումրիում՝  Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից: Լոռու մարզում ևս երկու ներդրումային ծրագիր է մեկնարկում` Սանահին համայնքում, Ալավերդիում:

Երկրորդ կիսամյակից սկսած` պետական գույքի կառավարման ոլորտի ներդրումային նոր ծրագրեր կմեկնարկեն նաև Արագածոտնում՝ շուրջ 269 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, Տավուշում՝ 411 հազար դոլարի, Արարատում, Սյունիքում, որոնց իրականացմանը կհետևեն  նոր աշխատատեղերի ստեղծումը:

2017թ. առաջին եռամսյակում անհատույց օգտագործման պայմանագրերով պարտավորությունները կատարվել են 3 գնորդների կողմից: Խոսքն արդյունավետ գործող՝ Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի, Ագրոբիզնեսի և գյուղզարգացման կենտրոնի, ինչպես նաև «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի գործունեության մասին է:

Նվիրաբերության պայմանագրերով այլ տիպի պարտավորություններ են ստանձնել 2 գնորդ, որոնք ևս կատարված են: Ժամկետից շուտ վարձակալության պայմանագրով 1 գնորդի կողմից 80 մլն ՀՀ դրամի փոխարեն կատարվել է 85 մլն 500 հազար ՀՀ դրամի՝ գործարար ծրագրով նախատեսված պարտավորությունը:  Նախորդ տարիներից՝ օտարման 1 պայմանագրով 1 մլն ՀՀ դրամի փոխարեն կատարվել է 1 մլն 368 հազար ՀՀ դրամի ներդրում, պայմանագրով նախատեսված 20 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 24-ը:

 Շարունակվում է նաև Դվին հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագիրը: Այն իրականացնող «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունն արդեն իսկ 2016թ.կատարված 2 500 000 ԱՄՆ դոլարի պարտավորության  կատարման վերաբերյալ  փաստաթղթեր է ներկայացրել, որոնք ուսումնասիրման փուլում են:

Ստանձնած պարտավորությունների կատարման մեջ թերացած ներդրողների նկատմամբ տույժեր են հաշվարկվել:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League