Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առիթով

SOCIETY

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առնչությամբ: «Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առիթով, որոնք առաջինն էին սահմանադրական բարեփոխումներից հետո»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նուրսուլթան Նազարբաևը:

Ղազախստանի նախագահը նշել է, որ շուտով լրանում է 3 տարին, երբ Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր: Նա նկատել է, որ միության սկզբնական, նախնական ու դժվար փուլում արվել է ոչ քիչ աշխատանք:

«Մենք, միմյանց հետ գործակցելով, ակտիվորեն աշխատում ենք տնտեսական ոլորտում, տնտեսության կարևոր ոլորտների հետ կապված իրականացնում ենք համակարգված քաղաքականություն: Այս ընթացքում կապեր են հաստատվել տարբեր երկրների հետ միջազգային կազմակերպություններում: ԵԱՏՄ-ի համար դժվար փուլ էր` կապված մեր երկրների կողմից ճգնաժամային երևույթները հաղթահարելու հետ: Այդ ամենն իր ազդեցությունն է թողել մեր կազմակերպության ցուցանիշների վրա, որոնք վերջին շրջանում նվազել են: Բայց ճգնաժամը հավերժ չէ, անկմանը հաջորդում է աճը»,-ասաց Նազարբաևը` ներկայացնելով մի քանի ցուցանիշներ:

Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամ շատ երկրներում նախորդ տարի գրանցվել է տնտեսական աճ, այդ թվում, Ղազախստանում: Նազարբաևը նշեց, որ հատուկ լավատեսություն պետք է ներշնչեն 2017 թվականի սկզբին գրանցված արդյունքները: Ընթացիկ տարվա հունվար-փետրվարի տվյալներով ԵԱՏՄ-ի հետ արտաքին առևտրի ծավալն, ընդհանուր առմամբ, աճել է 37 տոկոսով: Մասնավորապես, ԵԱՏՄ-ի հետ Ղազախստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 56 տոկոսով, Ռուսաստանի հետ` 50, Բելառուսի հետ` 50, Ղրղզստանի հետ` 41 տոկոսով, իսկ Հայաստանի հետ աճել է 3.5 անգամ:

«Առաջիկայում էլ պետք է շարունակենք աշխատել, որ այս միտումը պահպանվի մինչև տարվա վերջ»,-ասաց նա:

Խոսելով առաջիկա անելիքների մասին` Նազարբաևը նշեց է, որ անհրաժեշտ է ապահովել նոր առևտրատնտեսական պայմանագրեր միջազգային գործընկերների հետ շուկայի, ինչպես նաև ներդրումների ընդլայնման համար: Աշխատել ակտիվացնել գործակցությունը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Սինգապուրի Իսրայելի, Սերբիայի և այլ երկրների հետ, որոնք նման ցանկություն են հայտնել: Նա կարևոր է համարել դժվարին պայմաններում փոխադարձ օգնության ձեռք մեկնելը:

Նազարբաևը վստահություն է հայտնել, որ այս հանդիպմանն ընդունված որոշումների իրագործումը կամրապնդի ԵԱՏՄ անդամ երկրների գործակցությունը, առաջիկայում էլ հարաբերությունները կբարձրացվեն ավելի բարձր մակարդակի:

Աշխատանքային այցով Բիշկեկում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նիստին հրավիրված Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախ ագահ Տիգրան Սարգսյանը:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns