Սիսիանում հայրը որդուն հայտնաբերել է խոզերի համար նախատեսված վանդակում՝ դեմքի ու պարանոցի հատվածը հոշոտված
SOCIETYՍիսիան քաղաքում ապրիլի 13-ին 61-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ դեմքն ու պարանոցը հոշոտված: NEWS.am-ին այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին, ժամը 11-ին «Սիսիանի» բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ հոշոտված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Մահացողի հայրը դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ որդուն այդ վիճակում հայտնաբերել է խոզերի համար նախատեսված վանդակում՝ դեմքի ու պարանոցի հատվածը հոշոտված:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



