Մխիթարյանը Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում է
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, որոնից մեկին երկրպագուն երը քվեարկությամբ կճանաչեն Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Եվրոպայի լիգայի շաբաթվա Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Սելտա»-ի հարձակվող Յագո Ասպասը, «Այաքս»-ի հարձակվող Դեյվի Կլասսենը և «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Ռայան Բաբելը:
Եվրոպայի լիգայի մեկ քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով, Մխիթարյանը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



