Բիշքեկում ընթանում Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
INTERNATIONAL NEWSԲիշքեկում ընթանում Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի նախագահները:
Բացելով նիստը` Ղրզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նշել Է, որ իր երկիրը հանդես Է գալիս Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բիզնեսի վարման պայմանների բարելավման նախաձեռնությամբ:
«Ղրղզստանն այս տարի նախագահում Է ԵԱՏՄ-ի ղեկավար մարմիններում: Մենք առաջարկում ենք բիզնեսի վարման լավագույն պայմաններն ստեղծել ԵԱՏՄ-ի շրջանակներում»,- ասել Է Աթամբաեւը:
Նա նշել Է, որ նիստի ընթացքում դրա մասնակիցները կքննարկեն «լայն շրջանակի հարցեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



