Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Գերազանցության զեղչերի նոր համակարգ ԵՊՀ ուսանողների համար

SOCIETY

ԵՊՀ-ն առաջիններից է, որ սահմանել է գերազանցության զեղչերի նոր համակարգ: Հայաստանյան առաջատար մի շարք ԲՈՒՀ-երում զեղչերից օգտվում են դեռևս միայն գերազանց առաջադիմությամբ որոշակի կարգավիճակ ունեցող ուսանողները: ԵՊՀ-ն գերազանցության զեղչեր է սկսել տրամադրել նաև գերազանց առաջադիմությամբ որոշակի կարգավիճակ չունեցող ուսանողներին: Այդ մոտեցմամբ՝ գերազանցության զեղչ կստանան ԵՊՀ ավելի քան 800 ուսանող: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:

«Ներկայումս գերազանցության զեղչերից կարող են օգտվել նաև որոշակի կարգավիճակ չունեցող գերազանց սովորող ուսանողները: Մինչ այդ՝ «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների» կանոնակարգով շուրջ 1300 գերազանց սովորող ուսանողներն են միայն օգտվել վարձավճարի զեղչերից: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նրանք եղել են սոցիալապես անապահով ուսանողներ, 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնողներ ունեցող ուսանողներ, սահանային հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցած ուսանողներ և այլն: Սակայն կան նաև գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներ, ովքեր կանոնակարգի պահանջներին համապատասխան որևէ կարգավիճակ չունեն: ԵՊՀ ռեկտորի որոշմամբ՝ այլ կարգավիճակ ունեցող ուսանողների համար ևս սահմանվել էին վարձավճարի զեղչեր: Սակայն աստիճանաբար նրանց թիվն ավելացել էր՝ առաջ բերելով որոշակի «անարդար մրցակցություն»: Ուսանողները դասախոսներին խնդրում էին, որպեսզի բարձր գնահատական նշանակեն վերոնշյալ զեղչից օգտվելու համար: Այդ իսկ պատճառով 2016թ. սեպտեմբերի 29-ի ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ փոփոխություն մտցվեց կանոնակարգում՝ համաձայն որի ԵՊՀ-ն յուրաքանչյուր կիսամյակ սահմանում է միանվագ համալսարանական կրթաթոշակ: Կրթաթոշակների կիրառումը որոշակի դժգոհություն առաջացրեց ուսանողների շրջանում: Որոշում կայացվեց, որ այն գերազանցիկ ուսանողները, ովքեր այս կամ այն կարգավիճակը չունեն և ընդգրկված չեն անվճար ուսուցման համակարգում կարող են դիմել ԵՊՀ ռեկտորին ուսման վարձավճարի զեղչ ստանալու համար»,-ասաց Կարեն Գրիգորյանը: Կարեն Գրիգորյանի խոսքովÕ զեղչի համակարգը վերաբերում է ԵՊՀ առկա և հեռակա համակարգերում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողերին: Քննարկվել են գերազանց առաջադիմություն ունեցող ավելի քան 800 ուսանողի դիմումներ և կատարվել համապաստախան զեղչեր: Ակադեմիական պարտքեր ունենալու պատճառով մերժվել է 3 ուսանողի դիմում: 18:00-18:49 ՄՈԳ-ի դեպքում ուսանողը կօգտվի վարձվաճարի 10 տոկոս զեղչից, 18:05-19:49-ի դեպքում՝ 15 տոկոս, 19:05-20:00-ի դեպում՝ 20 տոկոս զեղչից: Իսկ այն ուսանողները, որոնք տարեսկզբին արդեն վճարել էին ուսման վարձը, կարող են դիմել և ետ ստանալ ավելի վճարած գումարը, կամ այ կարող է համարվել հաջորդ կիսամյակի վարձավճարի մաս: «ԵՊՀ-ում տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացվում է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման համար: Եվ այս փոփոխությունները չեն կարող որևէ կերպ կրճատել ԵՊՀ այլ ծախսերը»,-նշեց Կարեն Գրիգորյանը:

Մնացած մի շարք առաջատար բուհերում դեռևս զեղչային նման համակարգ հստակ ձևակերպված չէ: Հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երն առաջնորդվում են ըստ ընդունված համապատասխան օրենքի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը` իրականացնում են ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում որոշակի կարգավիճակ ունեցողներին: Նաև գրեթե բոլոր հայաստանյան ԲՈՒՀ-երում՝ Երևանի պետական տնտեսագիտականան, Երևանի պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետկան լեզվագիտական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, գործում է 50 տոկոս զեղչ այն ուսանողների համար, որոնց ՄՈԳ-ը 0,1 միավորով չի բավարարել անվճար ուսուցման անցնելուն:

ԵՊԼՀ-ի սոցիալական զարգացման և ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ ԵՊԼՀ-ն զեղչեր տրամադրում է օրենքի սահմաններում: Դրանից բացի, եթե ֆոնդը բավարարում է, գումար է ավելանում, ուսանողները հնարավորություն են ստանում դիմելու վարձավճարի զեղչերի համար: Այդ դեպքում՝ մանդատային հանձնաժողովը քննարկում և, իհարկե, առավելություն է տալիս գերազանց առաջադիմություն ունեցողներին: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League