Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսագետը Հայաստանի տնտեսության աշխուժացման ու զարգացման դրական ազդակներ է տեսնում

SOCIETY

Հայաստանից Ռուսաստան լաստանավային և երկաթուղային բեռնափոխադրումների սակագների նվազումն անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության աշխուժացման վրա, քանի որ անկախությունից ի վեր երկիրը երկու հարևանների կողմից շրջափակման պայմաններում միշտ կանգնած է եղել երկաթուղային և լաստանավային բեռնափոխադրումների բարձր սակագների խնդրի առաջ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նմ ան կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը ՀՀ-ից ՌԴ լաստանավային և երկաթուղային բեռնափոխադրումների սակագների էական նվազման վերաբերյալ: «Արտաքին շուկաներ դուրս գալու մեր ընտրությունը մեծ չի եղել: Մեր երկրի համար արտաքին շուկային կապող երկրները Իրանն ու Վրաստանն են: Այս առումով, իհարկե, մեզ համար ավելի կարևոր է Վրաստանը: Ուստի դեպի Ռուսաստան լաստանավային և երկաթուղային բեռնափոխադրումների սակագների նվազումը մեզ համար կենսական նշանակություն ունի հատկապես այն ա ռումով, որ ռուսական շուկան հայկական ապրանքների հիմնական սպառողներից է»,- ասաց տնտեսագետը:

Նա հավելեց, որ վերջին տարիներին Ռուսաստանում նկատվող տնտեսական ճգնաժամը էականորեն ազդել է այդ երկրի բնակչության գնողունակության վրա, իսկ հայկական ապրանքները բեռնափոխադրման բարձր սակագների պատճառով ռուս սպառողի համար մատչելի չեն եղել: «Այս իմաստով ևս շատ կարևոր է, որ սակագների նվազումը տեղի է ունենում Ռուսաստանում գնողունակության մակարդակի անկմանը համահունչ: Սա ռուս սպառողի համար հայկական ապրանքներն ավելի մատչելի կդարձնի»,- ընդգծեց Մանասերյանը:

Տնտեսագետն անդրադարձավ նաև ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությանը, թե կառավարությունը նախանշված 3.2 տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ է կանխատեսում: «Ես միանգամայն համաձայն եմ Վարդան Արամյանի հետ, ով, լինելով պրոֆեսիոնալ մասնագետ, արել է կանխատեսում, որը ներքին նշաձող է ապահովում: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանում առկա մարդկային, հանքային, ֆինանսական և այլ ռեսուրսների ճիշտ կառավարման դեպքում, եթե ոչ այս տարի, ապա գոնե հաջորդ տարվա համար հնարավոր կլինի լավ հիմքեր ստեղծել երկնիշ տնտեսական աճի համար»,- ընդգ ծեց Թաթուլ Մանասերյանը:

Նա ՀՀ տնտեսության աշխուժացման համար կարևորում է նաև գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի՝ 2017թ. ընթացքում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում 300 միլիոն դոլարի ներդրումներ անելու պատրաստակամությունը: Տնտեսագետի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պատրաստ է ընդունել 10-15 միլիարդ դոլարի ներդրումներ, սակայն հորդորում է ՀՀ կառավարությանը օտարերկրյա ուղղակի ներդրումներից զատ մեծ ուշադրություն դարձնել նաև ներքին ներդրումները խթանելուն, քանի որ ներքին ներդրումների բացակայոթյան դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողը շահագրգռված լինի ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում: Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ հարկավոր է օտարերկրյա ուղղակի ներդրումների և ներքին ներդրումների խթանումը փոխկապակցված իրականացնել և առաջ շարժվել:

 

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift