Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Մի կտոր հաց տամ, բերանդ …

ANALYSIS

Վերտառության մեջ առկա ժողովրդական իմաստությունը պարզ պատճառով չենք շարունակում: Սակայն, ցավոք, այն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ունենք ա՛յս Հայաստանը՝ ղեկավարվող Սերժ Սարգսյանի կլանի ու այն սպասարկողների կողմից: Այսօրվա հերոսը «ՍԱՍ-ի Արտակ» կոչված հայտնի օլիգարխն է: Նա բազմիցս հայտնվել է աղմկահարույց պատմությունների կենտրոնում ̀ ընտրական կեղծիքների առումով: Hayastan24.com կայքը մի սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որը վստահաբար կարելի է որպես ստրկատիրական համակարգերին բնորոշ իրողություն որակել: Իրավական գնահատականը համապատասխան մասնագետները կտան. այն, բացի վարչական ռեսուրսի անհարկի կիրառումից, նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:

Այս փոքրիկ ակնարկում մեր խնդիրն է եղածը հասարակական տեսանկյունից քննարկելը: Պատմաբանների մի զգալի մաս պնդում է, որ Հայաստանում անգամ հին ժամանակաշրջանում ստրկատիրություն չի եղել: Ես հակառակն եմ պնդում. Հայաստանում հիմա էլ ստրկատիրություն կա: Ու այս ձայնագրությունը դրա վառ ապացույցն է:

Թշվառության ճիրաններում գտնվող մարդիկ, ովքեր ավարտել են միևնույն գաղափարաբանական ու կենցաղային թշվառության մեջ գտնվող կրթական հաստատությունները, այսօր ի վիճակի չեն պահանջատեր լինելու: Չեն կարող ինքնաիրացվել Հայաստանում, առավել ևս, եթե չունեն մասնագիտական որակներ: Անգամ մասնագիտական հմտություններ ունենալու դեպքում դաշտը շատ փոքր է՝ ինչ-որ կերպ այս կամ այն օլիգարխին շրջանցելու և արժանապատիվ աշխատանք գտնելու համար: Եթե այս իշխողները կամ օլիգարխները որևէ բան են հասկանում, ապա դա հե՛նց վերը նշված հանգամանքն է:

Հասարակության թշվառագույն վիճակն օգտագործում են սեփական տգիտությունն առաջ մղելու, անձնական նեղ ամբիցիաները բավարարելու և իրենց «պապաներին» հաճոյանալու համար: Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի՝ ստրուկը լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն է (հռոմեական օրենքի լեզվով՝ res, այսինքն՝ իր)։ Ստրուկները սովորաբար օգտագործվում են՝ որպես աշխատուժ գյուղատնտեսության և այլ արտադրությունների մեջ, որպես ծառաներ՝ տիրոջ այլ կարիքներ հոգալու համար։ Ստրուկի իրային էությունը, նախ և առաջ, այն է, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը: Չնայած՝ ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու խնդիրը նույնպես դրված է տիրոջ վրա։ Պատմության կենսափորձը ցույց է տալիս, որ ըստ էության՝ ոչինչ չի փոխվել: Փոփոխության է ենթարկվել ընդամենն արտաքին շղարշը:

19-30 տարեկան այդ երիտասարդ տղաներն ու աղջիկները մեղավոր չեն: Մարդկային կենսապահովման 2 ձևերը սնվելն ու սեփական գոյությունը պահպանելն են: Ինչն էլ նրանց հասցրել է այդ հլու կամակատարների վիճակին: Իհարկե, չենք բացառում նաև այն հանգամանքը, որ ոմանք ինքնակամ են գնում դրան: Սակայն դա քննարկման այլ թեմա է:

Հ. Գ. «Ստրկության համաշխարհային զեկույց 2014»-ի (The Global Slavery Index 2014) համաձայն՝ Հայաստանում 1000 բնակչից 4-ը ստրկության մեջ է: Այս ցուցանիշով Հայաստանը 167 երկրների շարքում 81-րդն է:

Վահրամ Թոքմաջյան, Armenia24.info

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation