Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Ընտրեք ձեր կազմվածքը և ավելի շատ բան իմացեք ձեր մասին

LIFE

168.am-ը գրում է.

Յուրաքանչյուր կնոջ արտաքին տեսքի համար «պատասխանատու են» ոչ միայն ժառանգականությունը, այլև գեղձերից մեկը, որն ակտիվ է մյուսներից։ Marketium.ru կայքը գրում է, որ պայմանականորեն կանանց կազմվածքը կարելի է բաժանել չորս տիպի։ Իհարկե, այս դասակարգումը չի կարող իդեալական և անսխալական համարվել, քանի որ օրգանիզմի աշխատանքը կախված է բազմաթիվ գործոններից։ Սակայն հենց այս 4 տիպերն են ամենատարածվածը։

1. Խնձոր (գերակայում են մակերիկամները)։

1

Հիմնական բնութագրիչներ. Մարմնի վերևի հատվածն ավելի մեծ է ներքևինից։ Այս տիպին պատկանող կանայք հիմնականում լայն ուսեր, արտահայտված կուրծք, ուժեղ ձեռքեր և ոտքեր են ունենում։ Դեպքերի մեծամասնությունում նրանց մաշկը ձիգ է, նրանք հակված չեն ցելյուլիտ ունենալու։ Ավելորդ քաշ հավաքելու դեպքում առաջինը գիրանում են կուրծքը, ձեռքերն ու որովայնը։

Հոգեբանական առանձնահատկություններ։ Այսպիսի կազմվածք ունեցող կանայք հիմնականում լիդերի արտահայտված հատկություններ են ունենում, արագ են որոշումներ կայացնում, ինքնուրույն են և պատասխանատու։ Նրանք նաև բացասականն կողմ ունեն՝ ոչնչում սահման չեն տեսնում՝ լինի աշխատանք թե հանգիստ, ուտելիք թե զբաղմունք սպորտով։

Խորհուրդներ։ Իդեալական է բանջարեղենային սնունդ։ Անհրաժեշտ է երբեմն կտրվել հոգսերից և սովորել վայելել պարզ երևույթները։ Անհրաժեշտ է միշտ ֆիզիկապես ակտիվ լինել։ Կառուցվածքը պահպանելու գործում լավագույնը լողն է։

2. Ուղղանկյուն (գերակայում է հիպոֆիզը)։

2

Հիմնական բնութագրիչներ. Այս կազմվածքը հիշեցնում է դեռահասի կազմվածք՝ բարակ ոտքեր, չարտահայտված որովայն։ Ոտքերն ու ձեռքերը սովորաբար փոքր են, իսկ գլուխը դրանց ֆոնին մեծ է երևում։ Այսպիսի կառուցվածք ունեցող կանայք դժվարությամբ են քաշ հավաքում, առաջին հերթին քաշը հավաքվում է որովայնի հատվածում։

Հոգեբանական առանձնահատկություններ։ Այս կանայք հիմնականում ինտրովերտ են, հակված են արվեստի և գիտության։ Կարող եք փակ թվալ, բայց դա ոչ թե շփվելու ցանկության բացակայության պատճառով է, այլ այն պատճառով, որ ինքնաբավ են։ Երբեմն շատ են խորասուզվում իրենց մտքերի մեջ՝ մոռանալով իրականության և պարզ բաների մասին։

Խորհուրդներ։ Համապատասխանում է սպիտակուցային մթերքով հարուստ սննդակարգը, որի դեպքում քիչ ածխաջրեր են օգտագործվում։ Նրանց անհրաժեշտ է, որ շրջապատեն գեղեցիկ իրերը։ Տանը պետք է շատ ծաղիկներ լինեն, հոտավետ մոմեր։ Համապատասխանում է այն մարզանքը, որը կօգնի ազատվել որովայնից։

3. Ավազե ժամացույց (գերակայում է վահանաձև գեղձը)։

3

Հիմնական բնութագրիչներ. քաշ հավաքելու դեպքում ճարպն առաջինը կուտակվում է որովայնի և ոտքերի հատվածում։ Այս դեպքում մկանային զանգվածը բավական թույլ է, թույլ են նաև ոսկորները։ Կարող են խնդիրներ առաջանալ նաև չոր մաշկի հետ, այս կանայք հակում ունեն ցելյուլիտի։ 

 

 

Հոգեբանական առանձնահատկություններ։ Այպիսի կանայք ուրախ են, ակտիվ, շփվող։ Բառեր երկար չեն փնտրում։ Հեշտությամբ գրավում են մարդկանց։

Խորհուրդներ։ Գերադասելի է նախապատվություն տալ բանջարեղենին։ Սննդակարգում անհրաժեշտ է ներառել նաև մսամթերք, կաթնամթերք։ Առավելագույնս պետք է բացառել մրգերը, հացը, ալկոհոլն ու կոֆեինը, շաքարը։ Օրվա ավարտին նյարդային լարվածությունից ազատվելու գործում կօգնի տաք լոգանքը։

4. Տանձ (գերակայում են ձվարանները)։

4

Հիմնական բնութագրիչներ. Այս կանանց դեպքում մարմնի վերևի հատվածը համեմատար բարակ է, կլոր ոտքեր ունեն։ Քաշ հավաքելու դեպքում առաջինը ճարպը կուտակվում է ոտքերի հատվածում, իսկ որովայնի հատվածում ճարպն ամենավերջում է ավելանում։ Հակում կա ցելյուլիտի։

Հոգեբանական առանձնահատկություններ։ Հոգատար են, տպավորվող։ Հեշտությամբ լեզու են գտնում մարդկանց հետ, կարծես զգում են նրանց մտքերն ու ձգտումները։

Խորհուրդներ։ Սննդակարգն ընտրելիս ուշադրություն դարձրեք մրգերին և բանջարեղենին, ինչպես նաև անյուղ սպիտակուցներին։ Ավելի լավ է մոռանալ յուղերի, սոուսների, շոկոլադի, ալյուրից պատրաստված սննդի մասին։ Հոգեբանական ներդաշնակության համար անհրաժեշտ է շփում։ Փորձեք ավելի շատ շփվել և խուսափեք միայնությունից, բայց խուսափեք ագրեսիվ և նյարդային մարդկանցից։ Հիշեք, որ դանդաղ նյութափոխանակություն ունեք, և պարբերաբար սպորտով զբաղվեք։

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder