Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


«Ելք»-ում փոշմանել են. Արամ Սարգսյանի քաղաքական ապագան անորոշ է

POLITICS

Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են և այժմ կուսակցությունները ամփոփում են արդյունքները: Այդ ամփոփումը արտահայտվում է նաև յուրաքանչյուր թեկնածուի կատարած աշխատանքը հասկանալով ու գնահատելով, ու ըստ այդմ, որոշելով, թե ովքեր են մանդատ ստանալու ու գնալու  ԱԺ, իսկ ովքեր ոչ: Բոլոր քաղաքական ուժերում այնպիսի վիճակ է, որ համամասնական ցուցակում զբաղեցրած հորիզոնականը դեռ Աժ-ում հայտնվելու երաշխիք չէ:Նույն վիճակն է նաև ԵԼՔ դաշինքում: Այժմ դաշինքը զբաղված է յուրաքանչյուր թեկնածուի արած գործը գնահատելով: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այդ առումով ամենատխուր ու ոչ նախանձելի վիճակում է հայտնվել Արամ Սարգսայնը: Բանը նրանում է, որ նա ԱԺ ընտրություններին հավաքել է ընդամենը 520 ձայն, ինչն անսպասելի է եղել նաև ԵԼՔ-ի համար: Այժմ ներքին քննարկումներում այս թեման ամենաշատն է շրջանառվում, քանի որ խոսքը գնում է ոչ թե սովորական թեկնածուի, այլ ԵԼՔ-ի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող անձի մասին, այն դեպքում, երբ ավելի ցածր հորիզոնականներում գտնվող որոշ գործիչներ հավքել են տասնյակ անգամ շատ ձայներ: ԵԼՔ-ում հասկացել են, որ Արամ Սարգսյանի խայտառակ ցածր ցուցանիշները լրջորեն անդրադառնում են նաև դաշինքի հեղինակության վրա, հատկապես որ առջևում կրկին լուրջ ընտրություններ են դաշինքի համար:Այժմ ԵԼՔ-ում լրջորեն քննարկվում է Արամ Սարգսյանին մանդատ չտալու տարբերակը: Ասում են, որ Արամ Սարգսյանը ինքն էլ տեղյակ է այդ ամենի մասին և այժմ գտնվում է  տխուր հոգեվիճակում: Ավելին Արամ Սարգսյանին այժմ հեռու են պահում դաշինքի միջոցառումներից, լուրջ քննարկումներից ու խորհրդակցություններից  քանի որ նա ոչ մի արդյունավետ  բան չի կարող առաջարկել:Դա արդեն իսկ երևում է ԵԼՔ-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների պատրաստություններում: Քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, իսկ շտաբի պետը՝  Էդմոն Մարուքյանը, իսկ Արամ Սարգսյանը չունի ոչ մի գործառույթ:   Այլ կերպ ասած, Արամ Սարգսյանը ԵԼՔ-ում հայտնվել է թույլ օղակի կարգավիճակում, որին այդ իսկ պատճառով մեկուսացնում են կարևորագույն գործընթացներից:Ի դեպ, Armtimes.am կայքում ընտրություններից մի քանի օր հետո հրապարակված «Հայաստանըհետընտրական շոկի մեջ է. վտանգավոր նախադեպ իշխանությունների համար» հոդվածում հստակ ակնարկ կա այս մասին, որ յուրաքանչյուր գործիչ պետք է գնահատվի ըստ իր գրանցած արդյունքների: «Խորհրդարան անցած եւ չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միեւնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերեւս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան: Եթե նախկինում տարբեր գործիչների անձնական ռեյտինգը եւ կատարած աշխատանքը չափելի չէր, ապա հիմա յուրաքանչյուրը կարող է գնահատվել ըստ իր անձնական վարկանիշի եւ աշխատանքի:Դժվար է ընտրություններում գրանցած փոքր տոկոսը ընտրակեղծիքների վրա բարդել, երբ քոռեյտինգային թեկնածուն իր տեղամասում հավաքել է 800 ձայն, բայց մրցակից ընդդիմադիր ուժիթեկնածուն`4000 ձայն: Դա նշանակում է, որ տվյալ տարածքում կար 4800 ընտրող, որի վրա չէին ազդելուընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ու ահաբեկումները եւ որը պատրաստ էր ընտրություն կատարելայլ առաջնահերթություննեից ելնելով:Ստացվում է, որ այդ 4800-ից 4000-ի համակրանքը կարողացել է շահել մրցակից ընդդիմադիրթեկնածուն: Եթե նա կարողացել է, ուրեմն դու էլ կարող էիր, եւ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն խնդիրըքո մեջ է»: Հասկանալի է, որ այս հոդվածը Armtimes.am կայքում հենց այնպես չի հայտնվել, ու հենց այնպես չի հայտնվել հենց Armtimes.am կայքում: Հասկանալի է, որ այն  գրված է նաև ներքին լսարանի համար, և հասկացողը ամեն ինչ  հասկացել է:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference