Կանանց առաջարկել են կրել սթրեսի մակարդակին հետեւող կրծկալ
SOCIETYVitali ընկերությունը ներկայացրել Է խելացի կրծկալ, որը հետեւում Է կնոջ հուզական վիճակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mashable-ն: Ծրագրի իրականացման համար միջոցները հավաքում են Kickstarter քրաուդֆանդինգային հարթակի միջոցով:
Արտադրողների խոսքով՝ մարզական կրծկալը հետեւում Է մի քանի ցուցանիների՝ շնչառության ընթացքին, սրտի զարկերին եւ կեցվածքին: Այդ տվյալները որոշվում են հատուկ սարքի օգնությամբ: «Նորույթը նախատեսված Է ժամանակակից կանանց համար, նրանց համար, ովքեր ապրում են արագ տեմպով, բայց հոգ են տանում իրենց առողջության մասին»,-պատմել Է ընկերության ներկայացուցչուհին:
Կրծկալը պատրաստված Է չմաշվող գործվածքից: Մոդելի սերիական արտադրությունը պլանավորում են կազմակերպել մինչեւ 2018 թվականի ձմեռը: Նորույթի գինն առայժմ չի նշվում:



