Վազքի ժամերը կյանքի լրացուցիչ տարիներ են դառնում
SOCIETYԱմերիկացի բժիշկները ցույց են տվել, որ կանոնավոր վազքերը մի քանի տարով ավելացնում են կյանքի տեւողությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Progress in Cardiovascular Diseases հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել Է The New York Times-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
40 տարվա ընթացքում շաբաթական երկժամյա վազքն, ինչպես կարծում են գիտնականնրը, կապված Է նրանց համեմատությամբ 2,8 – 3,2 տարով մարդու կյանքի ավելացման հետ, ովքեր ուշադրություն չեն նվիրում նման ֆիզիկական ակտիվությանը: Սասնագետները նաեւ ցույց են տվել, որ վազքի կանոնավոր պարապմունքները 25 – 40 տոկոսով կրճատում են վաղաժամ մահվան վտանգը:
Գիտնականների այս եզրակացությունները արադարցի են նույնիսկ այն մարդանց համար, ովքեր դեպքից դեպք ծխում են, ոգելից խմիչքներ են գործածում կամ երբեւԷ ավելորդ քաշ են ունեցել:



