Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը վառ տպավորություններով է վերադարձել Լոռվա մարզից

SOCIETY

Վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը 2017 թվականի ապրիլի 5-7-ը "Մշակութային կանգառ" ծրագրի շրջանակում համերգներով հանդես եկավ Լոռու մարզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին համերգը տեղի ունեցավ Դսեղ գյուղի մշակույթի տանը: Այն նվիրված էր հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, որի 150-ամյա հոբելյանը կնշվի 2019 թվականին: Քառյակի անդամներն այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ  հարգանքի տուրք մատուցեցին Մեծն լոռեցու հիշատակին, մի անգամ ևս հաղորդակից եղան նրա հոգևոր աշխարհին:

Երկրորդ համերգն Ալավերդի քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում էր: Այն նվիրվեց քառյակի հիմնադիր, թավջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Սարգիս Ասլամազյանի ծննդյան 120-ամյակին:

Համերգից հետո դպրոցի տնօրեն Հռիփսիմե Շահինյանը Ալավերդու համայնքի ղեկավար Կարեն Փարեմուզյանի անունից հայ և համաշխարհային երաժշտության արժեքները աշխարհին և հայ ժողովրդի ամենալայն զանգվածներին մատուցելու, ինչպես նաև "Մշակութային կանգառ" ծրագրի շրջանակում ալավերդցիներին բարձր արվեստին հաղորդակից դարձնելու համար քառյակին պարգևատրեց համայնքապետի շնորհակալագրով:

Ալավերդու ճանապարհին տեղի ունեցավ կանգառ Օձունի 6-րդ դարի հռչակավոր եկեղեցու մոտ, որտեղ հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բադալյանը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, ծանոթացրեց նորոգման-աշխատանքներին: Նույն քառյակն այցելեց Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվ. N 1 երաժշտական դպրոց: Վանաձորում խորին երախտագիտությամբ և հարգանքով են հիշում Էդուարդ Կզարթմյանին: Դպրոցը 1977 թվականից կրում է նրա անունը: Այն բարձրաճաշակ մշակութային օջախ է Վանաձորում:

 Լոռվա համերգային շրջագայությունն ավարտվեց ապրիլի 7-ին Սպիտակի երաժշտական դպրոցում:

Մինչ համերգը քառյակի անդամները քաղաքի կենտրոնում կանգնեցված հուշարձանների մոտ ծաղիկներ դրեցին`խոնարհվելով 1988 թվականի ահեղ երկրաշարժի անմեղ զոհերի և 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված հերոսների հիշատակին:

Սպիտակի համերգից առաջ քառյակի լրատվության պատասխանատու Կարեն Քոչարյանը շնորհավորեց դահլիճում ներկա գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Ներկաներին քառյակի կողմից ծաղիկներ մատուցվեցին: Իսկ համերգը նվիրվեց Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացի ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին:

Համերգից հետո քառյակին հրավիրեցին երաժշտական դպրոցի հարևանությամբ գտնվող Սպիտակի գեղարվեստի դպրոց, որը հիմնվել է 1979 թվականին: Դպրոցի երիտասարդ տնօրեն Արփինե Հովսեփյանը ոգևորված պատմեց կրթամշակութային օջախի մասին, ներկայացրեց երեխաների աշխատանքները:

Կրթօջախի պատմության մեջ իր անուրանալի վաստակն ունի անվանի նկարիչ, դոցենտ Արտաշես Հունանյանը (ծննդով Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղից), որի անունով էլ ցանկանում են կոչել դպրոցը:

Կոմիտասի անվան ազգային քառյակը ջերմ տպավորություններով վերադարձավ Լոռու մարզից:

Քառյակի անդամները շնորհակալություն են հայտնում երաժշտական բոլոր հաստատությունների, դպրոցների ղեկավարներին և կոլեկտիվներին, վարչական աշխատողներին` աջակցության համար:

Հունիսի 23-ին քառյակը հանդես կգա Արմավիրի արվեստի դպրոցում և Նալբանդյան գյուղի մշակույթի տանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League