Կարայանը վստահեցնում է, որ 2017-ին Հայաստանում կիրականացվեն 850 մլն դոլարի ծրագրեր
SOCIETYՀայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ոչ միայն վստահեցնում է, որ 2017 թվականին երկրում կապահովվի 850 մլն դոլարի ներդրում, այլ նաև ակնկալում է ավելին: «3,2 միլիարդի մասին է հայտարարվել, ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինեն 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսակա ն աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են: Հույս ունենք, որ ներդրումները նույնիսկ ավելին կլինեն քան 850 մլն դոլարը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության ոլորտում և սննդի վերամշակման ոլորտներում:
«Ինչ վերաբերում է աղբյուրներին, ինչպես գիտեք, այստեղ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբ, դա աղբյուրներից մեկն է: Մնացածը` շատ բազմազան աղբյուրներ են, կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրություն են հայտնել և արդեն իսկ սկսել են ներդրումներ իրականացնել», - ասաց Սուրեն Կարայանը` ավելացնելով, որ ներդրողների թվում կան ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ այլ երկրներում ապրող ազգությամբ հայեր:



