Թուրքիան դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրներից է
INTERNATIONAL NEWSԱմերիկյան PEW հետազոտական կենտրոնը Թուրքիան ներառել է պետության կողմից դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Ուշագրավ է, որ նախորդ տարի ևս Թուրքիան ներառված է եղել «ամենաշատ սահմանափակումներ ունեցող» երկրների շարքում: Ներկայում այդ երկրների շարքում են նաև Իրաքը, Սիրիան, Իրանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան:
Հետազոտական կենտրոնը նաև արձանագրել է, որ Թուրքիայում աճում է «կրոնական հիմքով թշնամանքը հասարակության ներսում»: Ընդ որում, այս ոլորտում երկիրը նախորդ տարվա համեմատ հետընթաց է ապրել:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



