Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վաստակավոր շինարար Լեւոն Շահբազյանի 85-ամյակին նվիրված հուշ-երեկո անցկացվեց

SOCIETY

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՀՀ վաստակավոր շինարար Լեւոն Շահբազյանի 85-ամյակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց, որ «Երարդշինի» եւ անձամբ Լեւոն Շահբազյանի անվան հետ է կապված բազմաթիվ արդյունաբերական, կուլտուր-կենցաղային, բնա կելի շենքերի եւ այլ կառույցների շահագործման հանձնումը: ««Երարդշինը» առաջին անգամ Նորքի զանգվածում շտապօգնության հիվանդանոցի եւ հարակից պոլիկլինիկայի շենքերի կառուցման մեջ օգտագործեց կոնստրուկտիվ համակարգի միութենական սերիայի հիմքի վրա «Հայպետնախագիծ» ինստիտուտի մշակած հավաքովի կոնստրուկցիաների նոր սերիան: Այսպիսով, նոր սերիայի կարկասային քաղաքացիական շենքերի կառուցման գործում եւս տրեստն առաջիններից էր»,-հավելեց նա:

Լեւոն  Շահբազյանն իրականացրել է նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի ու Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի վերանորոգման աշխատանքները։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական, Շինարարների միության պատվավոր անդամ Վովա Մարգարյանը Լեւան Շահբազյանին հանդիպել է դեռ 1963-64 թթ․-ին եւ այդ տարիներից սկսած ընկերացել վերջինիս հետ: «Այդ ժամանակ ես 23  տարեկան էի, իսկ նա՝ 31։ Նա իր բոլոր ընկերներին, սկսած մանկության տարիներից, ընդունում էր այնպիսին, ինչպիսին կային։ «Նրա համար տարբերություն չկա, թե ով ինչ պաշտոն կամ դիրք ունի հասարակության մեջ, կրթված է, թե ոչ, քանի որ բոլորին ընդունում էր՝ ելնելով իրենց մարդկային հատկանիշներից։ Պատահական չէ, որ ինքը նույնպես սիրվ ած եւ գնահատված էր բոլորի կողմից»,- ասաց Մարգարյանը։

Լեւոն Շահբազյանը շուրջ 50 տարի աշխատել է շինարարության ոլորտում՝ աշխղեկից մինչեւ շինարարական տրեստի կառավարիչ եւ շինարարության նախարար:

1986թ. Լ․ Շահբազյանը նշանակվել է հանրապետության արդյունաբերության շինարարության առաջին փոխնախարար, իսկ երկու տարի անց` նախարար: Նրան էր վստահվել Երեւանի զարգացման հեռանկարային ծրագրի իրականացման աշխատանքները:

Նա մեծ ճանաչում է ունեցել նաեւ Խորհրդային Միությունում: Պատահական չէ, որ հենց նրան էր վստահվել Մոսկվայում Լազարյան ճեմարանի վերակառուցման (1987 թ.), մոսկովյան օլիմպիական խաղերի համար նախատեսված հյուրանոցային համալիրների (1980 թ.), Ուրենգոյում բնակելի շենքերի կառուցման (1986 թ.) եւ այլ աշխատանքների ղեկավարումը:

Շահբազյանը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել նաեւ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, աղետի գոտուց ստացվող գործընկերների առաջարկները համադրելով միության լավագույն մասնագետների կարծիքների հետ։                  

Իր երկարամյա գործունեության եւ աշխատանքին նվիրվածության համար Լեւոն Շահբազյանն արժանացել է մի շարք հեղինակավոր կոչումների, ինչպես օրինակ՝ ՀՀ պետական մրցանակի դափնեկրի, Հայաստանի վաստակավոր շինարարի, Երեւանի պատվավոր քաղաքացու եւ Ռուսաստանի պատվավոր շինարարի կոչումներին: Իսկ 2002 թ.-ին ստացել է նաեւ Հայաստանի շինարարների միության առաջին պատվավոր անդամի կոչումը:

Շահբազյանի դպրոցն անցած կադրերից շատերն այսօր շինարարության ոլորտի հայտնի դեմքեր են, հմուտ կազմակերպիչներ, ինժեներներ:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ունի Շահբազյանի անվան լսարան եւ հուշամեդալ։  

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League