Նրանք ձախողեցին մեզ ոչնչացնելու գործը. Ալեքսիս Օհանյանը պապի հետ մասնակցել է «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը
SOCIETYՀայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ապրիլի 12-ին իր պապի հետ ներկա է գտնվել Լոս Անջելեսում կազմակերպված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունից հետո նա կիսվել է իր տպավորություններով:
«Պատիվ ունեմ #պահելխոստումը այստեղ` Լոս Անջելեսի պրեմիերային իմ հերոսներից մեկի` պապիս` 95-ամյա երիտասարդ Ջոն Օհանյանի հետ, ով կարմիր գորգի վրա ինձ հետ քայլեց ինչպես մի «բոսս»: Թող մեր ժողովուրդը շարունակի բարգավաճել ողջ աշխարհում: Նրանք ձախողեցին մեզ ոչնչացնելու գործը և երբեք չեն կարողանա մեզ լռեցնել: Հուսով եմ, որ այդ էպիկական ֆիլմը ավելի մեծ տեղեկացվածություն (ինչպես նաև ճանաչում) կբերի Հայոց ցեղասպանությանը: Շնորհակալ եմ մեր պատմությունը մեծ էկրան բերելու համար, Քըրք»,- նշել է Ալեքսիս Օհանյանը:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլք:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասինհայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելուբժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքականհարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր նայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում էԱնային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկուտղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբարոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:



