Կիեւը հավասար հնարավորություններ Է խոստացել «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին
INTERNATIONAL NEWSԿիեւը հավասար հնարավորություններ Է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում Է հարգել ուկրաինական օրենքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են երկրի ԱԳ նախարարությունում:
«Ուկրաինան հավասար հնարավորություններ Է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում Է երաշխավորել հարգանքն իր օրենսդրության նկատմամբ»,- ասված Է Twitter-ում արտաքին քաղաքական գերատեսչության միկրոբլոգում:
Տեքստին կից մեկնաբանության մեջ նշվում Է, որ Ռուսաստանից «Եվրատեսիլ»-ի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելել են հենց երկրի օրենքների խախտման պատճառով:
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել Է, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի շուրջ ծավալված սկանդալը կարող Է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման: Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ ԵՀՄ-ի մասնակիցները կընդունեն այդ հարցում Կիեւի դիրքորոշումը:
«Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը կընդունվի ԵՀՄ-ի անդամների կողմից: Իսկ եթե մրցույթից հետո Ուկրաինայի դեմ պատժամիջոցների հարց առաջանա Ռուսաստանի չմասնակցելու կապակցությամբ, լրացուցիչ կպարզաբանենք իրադրությունը»,-ընդգծել Է Կիրիլենկոն:
Ավելի վաղ ԵՀՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Գուդմանը հայտնել Է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը շարունակում Է Կիեւում «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Նա հասկանալ Է տվել, որ ԵՀՄ-ում դեռեւս չեն ավարտվել Սամոյլովայի՝ Ուկրաինա մուտքի արգելքի հետ կապված խնդիրների լուծման շուրջ անցկացվող բանավեճերը: «Մենք առաջիկա օրերին հետագա հաղորդագրություններ կունենանք (մամուլի համար)»,-խոստացել Է Գուդմանը:
«Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



