ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը համարձակ բարեփոխումներ է սկսել, որոնց ՀՀ վարչապետը հայտնեց իր աջակցությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրին էր ներկայացրել որոշման նախագիծ, որով լուծարվեցին մի շարք փակ-բաժնետիրական ընկերություններ:
«Խոսքը հետևյալի մասին է. մենք ունենք մի համակարգ, որը պետք է կրթի մեր գյուղատնտեսին, սակայն այդ համակարգը համարում ենք ոչ արդյունավետ, այն վերացնում ենք, որի փոխարեն ստեղծելու ենք նորը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նրա խոսքով, նախարարությունը յուրաքանչյուր տարեվերջ պետք է հաշվետվություն ներկայացնի, թե քանի ֆերմերային տնտեսություն, կոոպերատիվ է ստեղծվել, «քանի գյուղատնտեսի աչքեր են սկսել փայլել»:
«Գյուղնախարարությունը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել: Մենք իրենց ամեն ինչով աջակցելու ենք, գնացեք առաջ»,- եզրափակեց վարչապետը: