Իվանկա Թրամփը Սպիտակ տան առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխատակիցն Է ամերիկացիների շրջանում
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տան առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխատակիցն Է ամերիկացիների շրջանում, ինչի մասին վկայում են Morning Consult ընկերության եւ Politico հրատարակության անցկացրած համատեղ հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 12-ին:
Հարցման համաձայն, դրա մասնակիցների 46 տոկոսը դրական Է գնահատում Թրամփին, որը 2017 թվականի մարտին դարձել Է Սպիտակ տան պաշտոնական աշխատակիցը: Հարցված ամերիկացիների եւս 36 տոկոսը բացասական Է գնահատում Թրամփի խորհրդականի պաշտոնում նախագահի դստեր գործունեությունը: Նաեւ հարցվածների 17 տոկոսը հարցին պատասխանի երեք տարբերակներից ընտրել Է «երբեք չեմ լսել նրա մասին» կետը:
ԱՄՆ-ի նախագահի փեսային ու Իվանկայի ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, դրական Է գնահատել հարցվածների միայն 27 տոկոսը, բացասական՝ 30 տոկոսը, եւս 42 տոկոսը «չի լսել նրա մասին»:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը նույնպես բարձր գնահատականների Է արժանացել: Հարցված ամերիկացիների առնվազն 48 տոկոսը դրական Է արտահայտվել նրա մասին, 34 տոկոսը՝ բացասական, մնացած 17 տոկոսը «երբեք չի լսել» ԱՄՆ-ի առաջին տիկնոջ մասին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի գործունեությանը հավանություն Է տալիս ամերիկացիների 28 տոկոսը, 37 տոկոսն այն բացասական Է գնահատում, իսկ 36 տոկոսը «երբեք չի լսել» նրա մասին:
Հարցումն ապրիլի 6-9-ն անցկացվել Է ԱՄՆ-ի 1988 քաղաքացիների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
3
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
4
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



