Վայք-Գորիս ճանապարհին «Միթսուբիշին» 20 մետր գլորվել է ու շրջվել
SOCIETYայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 07-09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին՝ Գորհայք գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի 22 US 477 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 50-ամյա Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվելով դաշտամիջյան հատվածում (մոտ 20մ)՝ շրջվել. ուղեւորները` 50-ամյա Ռ. Շ.-ն, 42-ամյա Ռ., 40-ամյա Մ. եւ 35-ամյա Մ. Հ.-ները, տեղի ուժերով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



