Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հայ մշակույթը կներկայացվի արտերկրում

SOCIETY

 ՀՀ կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի համաձայն 2017 թվականին արտերկրում 90 միջոցառում կանցկացվի: Դրանք կիրականացվեն Իտալիայում, Ճապոնիայում, Բուլղարիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Գերմանիայում, Իրանում, Լեհաստանում և այլ երկրներում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի հետ:

«Ճապոնիայում համերգային ծրագրով հանդես կգա քանոնահարուհի Մերի Մուսինյանը, կանցկացվի նաև «Արարատը հայի աչքերով» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես: Չինաստանում տեղի մոդելները կցուցադրեն «Տերյան» մշակութային կենտրոնի հայկական տարազները: Ինչպես Չինաստանում, այնպես էլ Հարավային Կորեայում ելույթ կունենա «Գողթ» խումբը»,-ասաց Քարամյանը և ընդգծեց, որ Ճապոնիայի, Չինաստանի հետ Հայաստանի մշակութային կապերը բավականին ամուր են: Դրա մասին է վկայում նաև այն  փաստը, որ մի քանի օր հետո ՀայաստանուÕ ´ կլինեն Ճապոնիայի նվիրաբերած շարժական կինոթատրոնները:

Հայաստանն իր մասնակցությունը կունենա նաև Կաննի կինոշուկայում: Մեր երկիրը կներկայանա Village International/Pantiero հատվածում` N226 տաղավարում: «Օտարներին կծանոթացնենք մեր կինոարտադրությանը: Կներկայացնենք նաև նոր օրենքը, որի համաձայն` Հայաստանում ֆիլմեր նկարահանող օտարերկրյա ներդրողներին կվերադարձվի 20 տոկոս հետվճար»,-նշեց վարչության պետը և հավելեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ցանկանում է նաև կինոյի հանձնակատարի ինստիտուտ ստեղծել:

Այդ կառույցը Հայաստանում կներկայացնի արտերկրում նկարահանված ֆիլմերը և կզբաղվի արտերկիր հայկական կինոյի արտահանմամբ: Կառույցը պատասխանատու կլինի Հայաստանում նկարահանվող բոլոր ֆիլմերի  մարքեթինգի,  հանրահռչակման ու եկամտի համար:

Շարունակելով կինոյի թեման` Լուսինե Քարամյանը տեղեկացրեց, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը «Հայֆիլմ» կինոստուդիայի 15 ֆիլմեր ձեռք բերելու համար, որոնք տարվա ընթացքում կցուցադրվեն ուկրաինական հեռուստաալիքներով:

Հայաստանը կմասնակցի նաև Իտալիայում կայանալիք Վենետիկի բիենալեին, որը ժամանակակից արվեստի բնագավառում ամենախոշոր միջոցառումն է:

Այս տարի Հայաստանի տաղավարը ներկայացնելու են սփյուռքից, Հայաստանից և Իտալիայից երեք արվեստագետ: 2015 թվականին Հայաստանի տաղավարը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, առաջին տեղը զբաղեցրեց` արժանանալով «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:

Հայաստանը մասնակցելու է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերին, որոնք կանցկացվեն Աֆրիկայում: Մեր երկիրը յոթ մասնակից ունի այնտեղ:

«Անձամբ ներկա եմ եղել արտերկրում անցկացվող որոշ միջոցառումների ու պետք է շեշտեմ, որ ոչ միայն հայկական սփյուռքն է մեծ ոգևորությամբ այցելում  կազմակերպված միջոցառումներին` համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, այլև օտարերկրացիները»,-նշեց Քարամյանը:

Այս տարի լրանում է Հայաստանի և բազմաթիվ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ կապակցությամբ տարբեր միջոցառումներ կանցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia