Թիլերսոնը «գերազանց աշխատեց» Մոսկվայում. Թրամփ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «գերազանց աշխատանք» կատարեց Մոսկվայում, որտեղ առաջ մղեց «անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը» Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Սպիտակ տանը հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:
Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը «շատ հաջող» հանդիպումներ Է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում:
Նախագահը նաեւ նշել Է, որ Մոսկվայում պետքարտուղարի բանակցությունները, հնարավոր Է, անցան ավելի լավ, քան սպասվում Էր: «Վերջնական արդյունքը մենք կտեսնենք մեծ ժամանակամիջոցից հետո: Զրույցներն ամենագլխավորը չեն: Ես կարծում եմ, որ, հենվելով այն բանի վրա, ինչ ես լսել եմ, ամեն ինչ անցել Է լավ, գուցե ավելի լավ, քան սպասվում Էր»,- նշել Է պետության ղեկավարը:
Թրամփը հույս Է հայտնել, որ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն «կկարողանան համաձայնության գալ» Ռուսաստանի հետ: «Հիանալի կլիներ, եթե ՆԱՏՕ-ն եւ մեր երկիրը կարողանային համաձայնության գալ Ռուսաստանի հետ»,- ասել Է Թրամփը: Նա այն կարծիքն Է հայտնել, որ այս պահին երկու երկրների միջեւ հարաբերությունները, հնարավոր Է, գտնվում են «ամենացածր մակարդակում»:
«Բայց տեսնենք՝ ինչ կլինի: Պուտինը Ռուսաստանի ղեկավարն Է, Ռուսաստանն ուժեղ երկիր Է: Մենք շատ, շատ ուժեղ երկիր ենք: Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»,- հավելել Է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



