Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով գերազանցում է Բելառուսին և Ղրղզստանին

SOCIETY

 ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը 2016 թվականի դեկտեմբերին 28 հազար 797 ՀՀ դրամով գերազանցել է Բելառուսի, իսկ 95 հազար 105 ՀՀ դրամով Ղրղզստանի համապատասխան ցուցանիշները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների բազայում:

Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 234 հազար 227 դրամ: 2017 թվականի հունվարին այն նվազել էր մինչև 180 հազար 354-ի, իսկ փետրվարին կազմել է 182 հազար 525 դրամ:

Բելառուսում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի դեկտեմբերին կազմել էր 8 մլն 20 հազար բելառուսական ռուբլի:

Մեկ բելառուսական ռուբլու փոխարժեքը 0,03 ՀՀ դրամ է, ըստ այդմ, Բելառուսում 2016 թվականի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 205 հազար 430 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Հայաստանում 2016թ. դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցում էր Բելառուսի միևնույն ցուցանիշը 28 հազար 797 դրամով կամ 1 մլն 124 հազար 236 բելառուսկան ռուբլով: Սակայն Բելառուսում 2017 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է` իջնելով 7 մլն 210 հազար բելառուսական ռուբլու կամ 184 հազար 682 ՀՀ դրամի, ինչը 4 հազար 328 ՀՀ դրամով կամ 1 68 965 բելա ռուսկան ռուբլով գերազանցում է Հայաստանի 2017 թվականի հունվարի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը: 2017 թվականի փետրվարին Բելառուսում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 7 մլն 170 հազար բելառուսական ռուբլի կամ 183 հազար 657 ՀՀ դրամ: Այն 1132 ՀՀ դրամով կամ 44 հազար 193 բելառուսկան ռուբլով գերազանցել է 2017 թվականի փետրվարի Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը:

Ղազախստանում 2016 թվականի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 154 հազար 632 ղազախական թենգե: Եթե այն վերածենք հայկական դրամի (1 ՀՀ դրամը համարժեք է 1.65 ղազախական թենգեի), ապա 2016 թվականի դեկտեմբերի Ղազախստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմի 241 հազար 231 ՀՀ դրամ, ինչը կգերազանցի Հայաստանի 2016 թվականի դեկտեմբերի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մոտ 7 հազար դրամով կամ 4 հազար 487 ղազախական թենգեով: ԵՏՀ պաշտոնական վիճակագրական տվյալներում Ղազախստանի 2017 թվականի հունվարի և փետրվարի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշները ներկայացված չեն:

Ղրղզստանում 2016 թվականի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 19 հազար 578 սոմ կամ շուրջ 139 հազար 122 ՀՀ դրամ (1 ՀՀ դրամը համարժեք է 0,14 ղրղզական սոմի): Եթե համեմատելու լինենք 2016 թվականի դեկտեմբերի Հայաստանի և Ղրղզստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշները, ապա կարելի է ասել, որ Հայաստանում այն 95 հազար 105 ՀՀ դրամով կամ 13 հազար 383 ղրղզական սոմով գերազանցում է Ղրղզստանի ցուցանիշը: 2017 թվականի հունվարին Ղրղզստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է` կազմելով 13 հազար 768 սոմ կամ  97 հազար 836 ՀՀ դրամ: Չնայած Հայաստանում 2017 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը ևս նվազել էր, սակայն համապատասխան ժամանակահատվածում այն գերազանցում է Ղրղզստանի ցուցանիշը 82 հազար 518 ՀՀ դրամով կամ 116 հազար 612 ղրղզական սոմով: ԵՏՀ պաշտոնական վիճակագրական տվյալներում Ղրղզստանի 2017 թվականի փետրվարի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը ներկայացված չէ:

ԵԱՏՄ անդամ երկրներում ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է ՌԴ-ում: 2016 թվականի դեկտեմբերին այն կազմել է 47 հազար 554 ռուսական ռուբլի կամ 405 հազար 234 ՀՀ դրամ: Այն գերազանցում է Հայաստանի 2016 թվականի դեկտեմբերի ցուցանիշը շուրջ 171 հազար ՀՀ դրամով կամ 20 հազար 67 ռուսական ռուբլիով: 2017 թվականի հունվարին Ռուսաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը նվազել է 12 հազար 185 ռուբլիով (103 հազար 835 ՀՀ դրամով)` կազմելով 35 հազար 369 ռուբլի կամ 301 հազար 399 ՀՀ դրամ: Այն գերազանցում է Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը 121 հազար 45 ՀՀ դրամով: Փետրվարին Ռուսաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 35 հազար 900 ռուբլի կամ 305 հազար 924 ՀՀ դրամ` Հայաստանի փետրվարի ցուցանիշը գերազանցելով 123 հազար 399 դրամով:

Այսինքն` եթե ամփոփելու լինենք Հայաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների միջին ամսական անվանական աշխատավարձերի ցուցանիշները, ապա կարող ենք արձանագրել, որ 2016 թվականի դեկտեմբերի ( որոշ երկրների հունվարի կամ փետրվարի ցուցանիշները ներկայացված չեն) ցուցանիշներով Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցում է Բելառուսի ցուցանիշը 28 հազար 797 ՀՀ դրամով և Ղրղզստանի ցուցանիշը`  95 հազար 105 ՀՀ դրամով, Ղազախստանի ցուցանիշին կզիջի 7 հազար ՀՀ դրամով, իսկ Ռուսաստանի` 171 հազար ՀՀ դրամով:

Պատրաստեց Վահե Հակոբյանը

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League