Yerevan, 08.February.2026,
00
:
00
BREAKING


Ուսուցչի տոնի առթիվ 44 մանկավարժներ արժանացան ՀՀ ԿԳՆ հուշամեդալների և պատվոգրերի

SOCIETY

Ուսուցչի տոնի առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար հանրապետության դպրոցների լավագույն 44 մանկավարժները հուշամեդալներ և պատվոգրեր ստացան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից: Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ` Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ մանկավարժ լինելը նախևառաջ առաքելություն է: «Ուզում եմ սրտանց շնորÕ �ակալություն հայտնել ձեր նվիրումի համար: Վստահ եմ, որ շուրջ 38 հազարանոց ուսուցչական «բանակն» արժանի է, որ այս օրը նշվի պետականորեն: Մանկավարժները շատ նման են բժիշկներին, քանի որ այս բնագավառներում միայն լավ մասնագետ լինելով անհնար է հաջողություններ գրանցել, որովհետև մանկավարժի առաքելությունն է` «այրվել, որպեսզի լուսավորվի այլոց ճանապարհը»: Ես շնորհակալ եմ ձեզ, որ զբաղվում եք ուրիշի երեխաներով, քանի որ այս ժամանակահատվածում, երբ մարդիկ հազիվ հասցնում են իրենց երեխաների հոգսերը հոգալ, մարդիկ, ովքեր ի պաշտոնե, աշխատանքի և առաքելության բերումով զբաղված են ուրիշի երեխաների դաստիարակությամբ բազմապատիկ անգամ արժանի են դրվատանքի և երախտագիտության խոսքերի: Մանկավարժի օրը և կյանքը հեշտ չէ Հայաստանում և խոստովանենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր, երբեք էլ հեշտ չի եղել: Եվ մանկավարժներն են, որ իրենց վրա են վերցն ում այդ դժվարությունների ամբողջական բեռը, երբ բարեփոխումների, սոցիալ-տնտեսական վիճակի, սերունդների փոփոխության և բարոյահոգեբանական մթնոլորտի ու արժեքների ճգնաժամի պարագայում դուք այն բացառիկ իմունային շերտն եք, որ աշխատում է ի օգուտ հասարակության ապագայի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` շնորհավորելով նաև Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև Ջավախքում աշխատող բոլոր ուսուցիչներին:

Նա նկատեց, որ տարիների ընթացքում հարյուրավոր հանդիպումներ է ունեցել Հայաստանի բոլոր շրջաններում և Սփյուռքում աշխատող մանկավարժների հետ և քաջատեղյակ է նրանց խնդիրներին: «Իմ մայրը երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ, և ես ականատես եմ եղել, թե ինչ է նշանակում փորձել հոգալ սեփական երեխաների հոգսերը` միաժամանակ ստուգելով մի խուրձ տետր, պատրաստվելով բարդ դասերի և միջոցառումների անցկացմանը»,-վերհիշեց նախարարը` փաստելով, որ ուրախ է այս միջոցառմանը տեսնել նաև տղամարդ մանկավարժներին, ինչը վերջին տարիներին բավական հազվադեպ երևու յթ է: «Վերջին տարիներին շատ է խոսվում, որ տղամարդ մանկավարժները քչացել են, իհարկե, այդ խնդրի լուծման համար կա շատ պարզ դեղատոմս. պետք է մանկավարժի ֆինանսական գնահատականը հասցնել այնպիսի մակարդակի, որ նա կարողանա ընտանիք պահել, ինչը ներկա պահին դժվար լուծելի խնդիր է: Ցավոք, այսօր սա է մեր հնարավորությունը: Սակայն, համոզված եմ, որ դա հուսալքության պատճառ չէ, քանի որ մենք ունեցել ենք նաև շատ ավելի դժվար ժամանակներ: Մենք այս ուղղությամբ որոշակի նոր ծրագրեր ունենք, օրինակ` «Կրթության գերազանցության» ազգային ծրագիրը, որով լավագույն մÕ �նկավարժներին բավական մեծ աշխատավարձ ենք խոստանում և տարակարգերի ներդրված մեխանիզմը, որը թույլ է տալիս լավագույն ուսուցիչներին ստանա մինչև հիսուն տոկոս ավելի աշխատավարձ»,-շեշտեց Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում պարգատրման արարողությանը ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգևատրվեցին Լոռու մարզի Գուգարքի Հովհաննես Շիրազի անվան ավագ դպրոցի և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Զարուհի Մելքումյանը, Երևանի թիվ 121 հանրակրթական դպրոցի տնօրեն Օֆելյա Աղաբեկյանը, Երևանի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը եւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Առաքելյանը: 

ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգեւատրված Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ մանկավարժի սրտացավ աշխատանքը միշտ էլ տալիս է դրական արդյունքներ: «Ես համոզված եմ, որ երեխայի դաստիրարակության գործում, բացի դպրոցից, մեծ դեր է խաղում նաև ընտանեկան դաստիարակությունը: Երեխաները պետք է հարգանքով վերաբերվեն ուսուցչին, ինչպես մեր ժամանակներում էր. նույնիսկ եթե մեր պահանջները արդարացի էին, իսկ ուսուցիչը սխալ մոտեցում էր ցուցաբերում մեր նկատմամբ, մեր ընտանիքներում մեզ ասում էին, որ մենք իրավու նք չունենք քննադատելու ուսուցչին: Ներկայում ծնողների մեծամասնությունը երեխայի չհիմնավորված բողոքի դեպքում էլ անցնում է երեխայի կողմը, ինչը սխալ մոտեցում է»,-շեշտեց նա:

Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը» և ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառմանը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live