Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Նվազել են նորածնային տարիքի հաշմանդամ երեխաներից հրաժարվելու դեպքերը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաշմանդամություն ունեցող երեխային պահելը շատ դեպքերում ծախսերի հետ է կապված՝ ամենամսյա դեղերի գնում, խմանքի և զարգացման կենտրոնների հաճախում, երբեմն նաև հատուկ սարքերի՝ սայլակների և քայլակների գնում:

Որոշ դեպքերում մարդիկ համարձակություն չեն ունենում իրենց ծնողական պարտքը կատարել՝ պատճառ բերելով հենց այս հանգամանքները: Ոմանք վախենում են շրջապատի ծուռ հայացքներից, ոմանք՝ իրենք իրենց համոզում, թե չեն կարողանա ապահովել երեխային անհրաժեշտ ամբողջական խնամքը՝ չհասկանալով, որ մանկատան աշխատակիցները իրենց երեխաներին չեն տա այն սերն ու ջերմությունը, որը գուցե առավել կարևոր է փոքրիկի համար, քան սայլակն ու մյուս բոլոր բաները:

Նման մտածելակերպին «զոհ» են դառնում, ցավոք սրտի, նաև նոր լույս աշխարհ եկած փոքրիկները, որոնց մոտ առողջական շեղումը ի հայտ է գալիս անմիջապես ու բժիշկների համար հասկանալի է ի սկզբանե:

Ինչպես նշում է Երևանի «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը տարիներ առաջ ծնողները տեսնելով, որ երեխան հաշմանդամ է՝ ավելի շատ էին հրաժարվում, իսկ այժմ բարոյական նորմերին հետևելով՝ ավելի հազվադեպ են նման դեպքեր պատահում: Մանկական նյարդավիրաբույժի խոսքով՝ իրենց հիվանդանոցում արատ ունեցող երեխաներից հրաժարման դեպքերը տարվա մեջ 1–2 անգամ են լինում:

«Ես ոչ հորդորում եմ տուն տանել, ոչ էլ ասում՝ մի տարեք, որովհետև հետո հետ են դառնում, հարցնում, թե ով է ասել: Լավ կլինի՝ ասում են բժիշկն է ասել, վատ կլինի՝ ամեն ինչ կկապեն բժշկի հետ: Ավելի լավ է բացատրել, ինչպիսի հեռանկարներ են սպասվում նման երեխային: Ասում ենք՝ որոշումը ձերն է, ասում ենք ինչպիսի խնդիրներ, հարցեր կլինեն, կքայլի, թե՝ ոչ, մտավոր ունակություններն ինչպիսին կլինեն, որպեսզի ծնողը որոշի երեխային տեր կանգնում է, թե՝ տալիս մանկատուն: Եթե ասես գործ չունես, վաղը ծախսերի հետ գործ կունենաս, կասեն բժիշկն ասեց ձեռ քաշիր: Բժիշկը դարձավ քավության նոխազ: Ասում ես տար, տանը հաշմանդամ երեխային տեսնելով ում պիտի հիշեն՝ բժշկին.«Բժիշկը մեզ համոզեց, հիվանդ երեխային տվեց մեզ»: Մեր դերը առողջական խնդիրները, հետագա զարգացումները ճիշտ ներկայացնելն է, իսկ որոշումը ծնողինն է»,– ասաց բժիշկը:

2015 թ. «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոն հիդրոցեֆալիայով 16 երեխա է ընդունվել, որից երկուսը մահացել են, երկուսը՝ ուղարկվել մանկատուն, սպինա բիֆիդայի 25 դեպք է եղել: Նախորդ տարի՝ 2016 թ. հիդրոցեֆալիա ունեցող երեխաների թիվը կազմել է 34, երեքից հրաժարվել են, սպինա բիֆիդա ախտորոշում ունեցող երեխաների թիվը եղել է 31, նրանցից մեկը մահացել է, իսկ երկուսին մանկատուն են հանձնել:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2014 թ. բուժհիմնարկներից մանկատներ ուղեգրված երեխաների թիվը եղել է 67, որից առողջական խնդիրներ ունեցող երեխաները 32–ն են, նրանցից 2–ն էլ սպինա բիֆիդա հիվանդությամբ տառապող երեխաներ են: 2015 թ. մանկատներ ուղեգրված երեխաների թիվը մի փոքր ավելի է եղել՝ 75, որից 42–ը առողջական խնդիրներ են ունեցել, նրանցից 2–ը սպինա բիֆիդա հիվանդությունն ունեցող մանուկներ:

2016 թ. արդեն դրական շարժ է նկատվել, քանի որ հիվանդանոցներից մանկատներ ուղարկված երեխաների թիվը նվազել է նախորդ տարիների համեմատությամբ մոտ երկու անգամ: Նախորդ տարվա ընթացքում ունեցել ենք մանկատուն ուղարկված 39 երեխա: Նրանցից 23–ն ունեցել են առողջական խնդիրներ, որից էլ միայն մեկ երեխա է ունեցել սպինա–բիֆիդա հիվանդությունը:


Հ.Գ. Սպինա բիֆիդա հիվանդության դեպքում նյարդային խողովակի մի մասը չի հասցնում զարգանալ կամ ճիշտ փակվել և առաջացնում է ողնաշարի և դրա ոսկրերի արատներ: Հիդրոցեֆալիան ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունների մեծացումն է։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League