Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի մասին ՄԱԽ ԱԽ բանաձեւը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգտվել է վետոյի իրավունքից ու արգելափակել Սիրիայի մասին բանաձեւի ընդունումը։ Բանաձեւի վերաբերյալ նիստն անցել է ապրիլի 12-ին։ Բանաձեւը ԱԽ քննարկմանն էին ներկայացրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, այն առաջարկում էր ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել Սիրիայում, այդ թվում Հան- Շեյխունում քիմիական զենքի կիրառման միջադեպերը, փոխանցւում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը ավելի վաղ բանաձեւի նախագիծն անվանել էր «պարզ ու հավասարակշռված»։ Նոր տարբերակը գրեթե համընկել էր այն մեկի հետ, որն անցած շաբաթ էին առաջարկել երկրները, բայց որը քվեարկության չէր դրվել։ Այն պարունակում էր մի շարք պահանջներ սիրիական իշխանությունների նկատմամբ, մասնավորապես ՄԱԿ-ի փորձագետներին մուտքի ապահովում ռազմական ավիաբազաներ։
Ռուսաստանը ավելի վաղ ներկայացրել էր բանաձեւի իր տարբերակը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն շեշտել է, որ այդ տարբերակի «նպատակն է հետաքննության իրական անցկացումը, այլ ոչ թե մինչեւ փաստերը պարզելը մեղավորների նշանակումը»։



